Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար Բերդիմուհամեդով Քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել Wildberries-ի օբյեկտներից մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման աշխատանքները Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխային գիծը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվել Արցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացել Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայտնաբերվել է զինծառայողի դի Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. Փաշինյան Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ Փաշինյան

ՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումՄենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար ԲերդիմուհամեդովՔննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԲաշկորտոստանում հրդեհ է բռնկվել Wildberries-ի օբյեկտներից մեկըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխային գիծը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվելԱրցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացելԽուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀայտնաբերվել է զինծառայողի դիՀայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. ՓաշինյանՍեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամՀայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ ՓաշինյանԿոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամՃապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ումՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառովՀայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթինՌեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթըՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն ԱզիզյանՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարԹուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներումՄամուլի ասուլիս․ ՆԳ նախարարությունը ասուլիսներով ամփոփում է ենթակա ծառայությունների կիսամյակային արդյունքներըԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբՓարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի ՍուպերգավաթըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերել
Գիտություն

Անքնությունը և դրա հետևանքները

Առողջ քունն այսօր շատերի համար է դարձել երազանք: Ավելացել է քրոնիկական անքնությամբ տառապողների քանակը:

Իսկ որպեսզի վերականգնի քունը, մարդը սկսում է օգտագործել քնաբեր պրեպարատներ, որոնց արդյունքում վրա հասած խորը քնից արթնանում է սարսափելի գլխացավով: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեր օրգանիզմը քնի վերջին 2 ժամում փորձում է ազատվել քիմիական տարրերից, եւ այդ ժամանակ է, որ մղձավանջային երազները սկսում են տանջել:

Անքնությունը հաճախ առաջանում է ռեժիմի փոփոխությունից, ժամային գոտիների փոփոխությունից: Թվում է, թե այս պատճառներն անքնության պրոբլեմ չեն կարող ստեղծել, բայց հաճախ նման խնդիրներից է առաջանում քրոնիկական անքնությունը:

Տարիքի հետ ավելի զգույշ պետք է լինել այնպիսի նուրբ մեխանիզմի հետ, ինչպիսին քունն է: Այն հեշտ է խախտելը եւ շատ դժվար` վերականգնելը:

Հին հռոմեացիներն ասում էին. «Չկա այնպիսի վայելք, ինչպիսին քունն է, եւ չկա այնպիսի պատիժ, որպիսին քունը կորցնելն է»:

Քունն առաջին հերթին անհրաժեշտ է նյարդային եւ մկանային համակարգը հանգստացնելու համար: Ռուս ֆիզիկոս Ի.Պ. Պավլովը նշում է, որ քունը պաշտպանում է մեր օրգանիզմը ուղեղի նյարդային բջիջների գերլարվածությունից: Հոգնածության ու նիրհուն վիճակում ուղեղում ծագում են արգելակման երեւույթներ: Մեր ուղեղը հանգստանում է, այդ պատճառով էլ արթնանում ենք թարմացած ու առույգ:


Իհարկե, պետք է հստակեցնել, թե որն է անքնությունը, որը` կիսատ քունը: Օրինակ, երբ մարդու քունը տանում է, պառկում է, բայց չի կարողանում քնել ու սկսում է շուռումուռ գալ անկողնում, արդեն նա տառապում է անքնությամբ:

Երբեմն անքնությունը կարող է ինչ-որ մի հիվանդության նախանշան լինել: Քիթ-կոկորդի բժշկի համար ականջի, կոկորդի ու քթի հիվանդություններն ուղեկցվում են անքնությամբ: Եթե երբեւէ վահանաձեւ գեղձի հետ խնդիրներ եք ունեցել, այժմ էլ տառապում եք անքնությամբ, ամեն դեպքում պետք է դիմել էնդոկրինոլոգի: Անքնությունը կարող է նաեւ սթրեսի հետեւանք լինել:

Չի կարելի պառկել լիքը ստամոքսով, որովհետեւ կրծքավանդակի շարժումները դժվարանում են ու խանգարում սրտի աշխատանքին: Նույնիսկ ամենաէֆեկտիվ քնաբերները հաճախ չեն օգնում անքնության ժամանակ: Օրգանիզմը քիչ-քիչ սկսում է սովորել, ուստի պահանջվում է ավելի մեծ դոզա, իսկ դրա պատճառով էլ ծագում են այլ բարդություններ:

Անքնությամբ տառապող մարդը պետք է հրաժարվի ցանկացած տեսակի կոֆեինից: Կոֆեին շատ է պարունակում սուրճը, թեյի որոշ տեսակներ, կոկա-կոլան, պեպսի-կոլան եւ ընդհանրապես բոլոր կոլա անվանումով խմիչքները: Եթե բժիշկը դեղ է նշանակել (բացի հանգստացնող պրեպարատներից), աշխատեք մի քիչ ավելի շուտ խմել, այլ ոչ թե քնից առաջ:

Տարբեր նշանակության դեղերը եւս կարող են հանդիսանալ անքնության պատճառ: Ցանկալի է ամեն օր պառկել քնելու նույն ժամին եւ առավոտյան էլ վեր կենալ նույն ժամին, անկախ այն բանից, թե երբ եք պառկել: Անկողինը միշտ պետք է ասոցիացվի քնելու հետ: Անկողնում, բացի քնելուց ու սեքսից, ուրիշ ոչ մի բանով պետք չէ զբաղվել:

Անքնության ժամանակ շատ լավ օգնում է հետեւյալ պատրաստուկը: Կես լիտր ջրի մեջ լցնել մեկական ճաշի գդալ վարսակի եւ աշորայի սերմերը: Եփել այնքան ժամանակ, մինչեւ սերմերը սկսեն պայթել: Հետո միանգամից քամել: Խմել անքնության դեպքում, ջրի փոխարեն` օրվա ընթացքում։

Իսկ ահա Գերմանիայում գայլուկը հանրածանոթ միջոց է նեւրոզների եւ անքնության ժամանակ. գայլուկի կոները լցնում են բարձի մեջ ու վրան քնում: