Անգլիան առաջնությունը սկսեց առանց անակնկալների
«Լիվերպուլ»-«Նորվիչ Սիթի» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի հերթական առաջնությունը: Չեմպիոնների լիգայի գավաթակիրները հաղթեցին խոշոր՝ 4:1 հաշվով:
Հաղթանակ տարավ նաեւ Անգլիայի չեմպիոնը՝ «Մանչեսթեր Սիթին», որը մրցակցի դաշտում 5:0 հաշվով ջախջախեց «Վեստ Հեմին»:
«Բորնեմութը» 1:1 խաղաց նորեկ «Շեֆիլդ Յունայթեդի» հետ, «Բարնլին» 3:0 հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոնին», «Քրիսթալ Փելեսն» ու «Էվերթոնն» առաջնությունը սկսեցին առանց խփած գոլերի, «Բրայթոն եւ Հով Ալբիոնը» մրցակցի դաշտում երեք անպատասխան գոլ խփեց «Ուոթֆորդի» դարպասը, իսկ «Տոտենհեմը» խաղալով իր երկրպագուների նյարդերի հետ 3:1 հաշվով հաղթեց «Աստոն Վիլային», այն դեպքում, երբ մինչեւ 73-րդ րոպեն պարտվում էին 1:0 հաշվով:
Այսօր Երեւանի ժամանակով ժամը հինգին «Լեսթերը» կընդունի հայ ֆուտբոլասերին մոտիկից ծանոթացած «Վուլվերհեմփթոնին», «Նյուքասլը» կընդունի Հենրիխ Մխիթարյանի «Արսենալին», իսկ 7,30-ին կսկսվի առաջին տուրի ամենակենտրոնական խաղը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» հանդիպումը:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ