Բրիտանացիները իրենց կյանքի ավելի քան 6 ամիսը ծախսում են եղանակի մասին խոսելու վրա
Միջին վիճակագրական բրիտանացին իր կյանքից ավելի քան 6 ամիսը ծախսում է եղանակի մասին խոսակցությունների վրա։ Նման եզրահանգումներ են արվել OnePoll-ի ուսումնասիրության ընթացքում: Հետազոտության համաձայն՝ արքայության բնակիչների 84%-ը խոստովանել է իր սերը երկրի անընդհատ փոփոխվող կլիմայի քննարկման հանդեպ։

Ուսումնասիրությունը, որին մասնակցել է 2 հազար մարդ, ցույց է տվել, որ եղանակի մասին բնորոշ զրույցը բրիտանացիների խոսքում հայտնվում է օրական 3 անգամ և տևում է միջինը 2 րոպե 46 վայրկյան: Թագավորության քաղաքացիները քննարկումները սկսում են առավոտյան 9:47-ին, առավել հաճախ՝ աշխատավայրում գտնվող գործընկերների հետ:
Հարցվածների մոտ 27%-ը սիրում է պատմել, թե ինչպես են եղանակային իրադարձությունները ազդում իրենց քնի վրա, և յուրաքանչյուր հինգերորդը ընդունում է, որ պետք է բողոքել սենյակում առկա հեղձուցիչ օդից:
Հինգ հոգուց երկուսը կարծում են, որ եղանակային պայմանների մասին խոսելու ցանկությունը «ինքնաբերական» է և օգնում է հաղորդակցմանը: Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 47% -ը կարծում է, որ սա առանձնահատկություն է, որը բնորոշ է միայն բրիտանացիներին: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր հինգերորդ բրիտանացի վստահ է, որ եղանակի մասին խոսելը պարզապես պատրվակ է կյանքից դժգոհելու համար։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները