Արդարադատության նախարարության հերթական «գլուխգործոցը»
Իրավաբան, Սահմանադրական իրավունքի մասնագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝
«Արդարադատության նախարարության հերթական «գլուխգործոցը»:
Արդարադատության նախարարությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով, ուշադրություն, առաջարկում է, որ 2019թ օգոստոսի մեկից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած ՍԴ դատավորներին մինչև օրենքով սահմանված պաշտոնավարման տարիքի ավարտը, անկախ հրաժարականի (այսինքն` չաշխատելու) հանգամանքից տալ ՍԴ դատավորի աշխատավարձ և հավելավճարներ, բացառությամբ եթե նրանք դառնան հանրային ծառայող. այսինքն տարիներով վճարել մարդկանց զուտ նրա համար, որ իրենք հրաժարական են ներկայացրել:
Ու այս անհեթեթությանը ցանկանում են մտցնել ՀՀ Սահմանադրական օրենքի մեջ:
Նախագծում գրված է «ՍԴ դատավոր», այսինքն մի շարք բարձրակարգ իրավաբանների շուրջ 2 ամիս տևած «բացատրական» աշխատանքների շնորհիվ վերջապես բոլորը ընդունեցին, որ ՍԴ ճգնաժամ չկա, այն կեղծ էր, և որպես ՍԴ անդամ ընտրված անձինք ՀՀ Սահմանադրության ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնավարում և համարվում են ՍԴ դատավոր:
Բա եթե վերջում ընդունելու էիք ակնհայտ ճշմարտությունը, ինչու էիք թիրախավորում Ձեզնից մի առավել պատրաստված իրավաբաններին? Գուցե մասնագիտական տկարությունը թաքցնելու համար
Անդրադառնանք բուն թեմային, ստեղծված նախագծով, եթե ՍԴ դատավորը հրաժարական տա և անցնի մասնավոր աշխատանքի, ապա կստանա աշխատավարձ+ՍԴ դատավորի աշխատավարձ+հավելավճարներ:
Հարգելի հարկատուներ, իսկ Դուք պատրաստ եք վճարել հարկեր նրա համար, որպեսզի ՍԴ` հրաժարական տված դատավորները տարիներով ամսական մոտ 1 մլն ՀՀ դրամ աշխատավարձ ստանան:
Բա սա կոռուպցիա չէ, երբ դատավորին ուղիղ տեքստով ասում են` «հրաժարական տուր, մենք Քեզ դրա համար տարիներով կվարձատրենք»:
Ասում էի չէ, ինչպիսի արդարադատության նախարար, այդպիսի օրենսդրական նախագծեր`կազմված նախարարության կողմից:
Չեք գիտակցում ՀՀ Սահմանադրական օրենքի լրջությունը»:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետ
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...