Երկուշաբթի հաղորդում կներկայացնենք BBC-ի երեկվա հրապարակման կապակցությամբ. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համանախագահ Ռուբեն Մելիքյանը չի փոխել իր կարծիքը և շարունակում է պնդել BBC-ի երեկվա հրապարակման կապակցությամբ առանց հապաղելու քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին։
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք է իրականացվի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նյութերի նախապատրաստություն կամ քրեական գործի հարուցման շրջանակում ստուգում:
«Պետք է պարզվի՝ արդյոք առկա է հանցակազմ, թե ոչ: Մեր պետությունը, իրավական համակարգը պաշտոնապես իր գնահատականը պետք է տա այդ փաստին»,- ասաց նա:
Մելիքյանն արդեն իսկ իր ֆեյսբուքյան էջով հայտարարել էր, որ, «եթե քրեական գործ չհարուցվի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր ֆորմալությունների պահպանմամբ վաղը ներկայացնելու են հանցագործության մասին գրավոր հաղորդում», բայց տեղեկացրեց, որ դեռևս հաղորդումը չեն ներկայացրել:
«Չեմ համարում, որ մենք ենք այդ երևույթի միակ շահառուն, այս երևույթի շահառուն բոլորս ենք: Մենք ընդամենն այդ բոլորից մեկն ենք, որ հանձնառություն ենք ստանձնել, որ եթե չլինի, ապա մենք կլինենք: Այն բանից հետո, որ դատախազությունը որոշակի տեղեկություններ հրապարակեց, դրանք վերլուծելու կարիք կա: Ավելին՝ այսօրվա մեր լրահոսը բավական «հետաքրքիր» փաստեր էր պարունակում՝ նույն քրեական գործից որոշակի նյութեր»,- ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:
Իրավապաշտպանի կարծիքով՝ անպայման իրավական ֆորմալ հիմք պետք է ստեղծել, որ իրականացվի առնվազն նյութերի նախապատրաստություն: Նրա խոսքով՝ իրենք արդեն իսկ աշխատում են հաղորդման տեքստի վրա:
«Եթե ոչ այսօր, ապա երկուշաբթի նման հաղորդում կլինի: Ամեն դեպքում մենք սկսել ենք աշխատել հաղորդման տեքստի վրա, այստեղ խնդիրը վերաբերում է նրան, որ մեր իրավապահ մարմինները սկսեն քրեադատավարական ընթացակարգ, որի արդյունքում կարող է գործ հարուցվել»,- նշեց իրավապաշտպանը:
Մելիքյանի գնահատմամբ՝ եթե քրգործ չհարուցվի, նշանակում է՝ նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ չեն հրապարակվել:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով