Հանրայինի հավատ չներշնչող պատճառաբանությունները
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը 7-րդ Համահայկական խաղերի բացման արարողությունը ուղիղ եթերում չի հեռարձակել իբր տեխնիկական պատճառներով:
«Շարժական հեռուստակայանը, որի միջոցով իրականացվում է նման միջոցառումների ուղիղ հեռարձակումը, անսարքություններ ունի, ինչի հետեւանքով Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը օգոստոսի 6-ին հնարավորություն չի ունեցել ուղիղ եթերում հեռարձակելու Ստեփանակերտում 7-րդ Համահայկական խաղերի բացման արարողությունը: Ներկայումս իրականացվում են նորոգման աշխատանքներ: Հանրային հեռուստաընկերությունը բացման արարողությունը լուսաբանել է լուրերի թողարկումներում, ինչպես նաեւ «Facebook»-յան էջի ուղիղ եթերում»,- նշված է Հանրային հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ:
Հանրայինի արդարացումները, մեղմ ասած, հավատ չեն ներշնչում, քանի որ մեկ օր առաջ նույն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում տեխնիկական խնդիրներ չէին առաջացել Ստեփանակերտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը ուղիղ եթերում հեռարձակելիս:
Ավելին, Հանրայինը նշում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով միջոցառման ուղիղ հեռարձակումը փոխանցվել է «Արմենիա» հեռուստաալիքին, սակայն մեր ունեցած հավաստի տեղեկություններով խաղերի կազմակերպիչները «Արմենիա» հեռուստաընկերության հետ վաղուց են ունեցել կոմերցիոն պայմանավորվածություն, ընդ որում, բավական լավ պայմաններով։
Հերթական անգան Հանրայինը, որը սնվում է մեր փողերով, ապացուցեց, որ կարեւորում է անկարեւորը եւ չի կարեւորում կարեւորը:
ԱննաԲաղդասարյան
Top-News.am

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին