Հայաստանի ԱԽ քարտուղարը չի մասնակցի Լեռնային Ղարաբաղի ընտրական գործընթացներին
Հայաստանը կդառնա Լեռնային Ղարաբաղում արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման երաշխավորը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հաստատելով օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի թեզերից մեկը:
Ի պատասխան այն հարցին, թե Հայաստանը կոնկրետ ինչպես է մտադիր դա իրականացնել, Գրիգորյանը նշեց, որ հիմա Արցախում քննարկվում է նոր ԸՕ-ն, եւ Հայաստանը նպաստել է նախագծի մեջ առավելագույն ժողովրդավարական մեխանիզմների ներդրմանը: Հարցին այն մասին՝ մտավախություններ չկա՞ն, որ նախընտրական շրջանում իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, Արմեն Գրիգորյանը հավաստիացրեց, որ ընտրությունների հետ կապված լարվածություն չի սպասվում: «Արցախի բնակիչները կորոշեն, թե ով կընտրվի նախագահ եւ ով կմտնի խորհրդարան»,- հայտարարեց Գրիգորյանը:
ԱԽ ղեկավարին հիշեցրին իր ղարաբաղյան ծագումը եւ հետաքրքրվեցին ընտրություններին նրա հնարավոր մասնակցությամբ: Արմեն Գրիգորյանն ի պատասխան հայտնեց, որ հաշվառված է Հայաստանում, ուստի ոչ մի կերպ չի կարող ընտրություններին մասնակցել:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին