«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Էրուդիտ» մրցափուլում ՀՀ ԶՈւ թիմը հաղթել է
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում «Միջազգային բանակային խաղեր 2019»-ի շրջանակում կայացած մասնակիցների ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Էրուդիտ» մրցափուլում հաղթել է ՀՀ ԶՈւ թիմը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, հայտնում է ՀՀ ՊՆ լրատվության ծառայությունը։
Այն անցկացվել Է թեստավորման ձեւաչափով` ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:
Մրցույթի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետության թիմը զբաղեցրել է առաջին տեղը, Իրանի Իսլամական Հանրապետության թիմը` 2-րդ, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները` 3-րդ տեղը: Մրցույթի մասնակից Ղազախստանի, Հունաստանի եւ Բելառուսի թիմերը, համապատասխանաբար, զբաղեցրել են 4-րդ, 5-րդ եւ 6-րդ տեղերը:
Մրցույթի հաջորդ փուլը «Ատլետ» ռազմամարզական մրցաձեւն է, որն անցկացվելու է օգոստոսի 8-ին եւ 9-ին` ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում:
Հիշեցնենք, որ զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ եւ ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին