Ռեկտորի պաշտոնակատարը գրագող է, չի կարող պաշտոնավարել. ԵՊՏՀ դասախոսները բողոքի ակցիա են անցկացրել
Երևանի տնտեսագիտական համալսարանի մոտ մեկ տասնյակ դասախոսներ այսօր` օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց: Նրանք բողոքում են մայիսին համալսարանում անցկացված մրցույթի օրինականությունից:
«Ոչ թե եղել է ռեկտորի պաշտոնակատարի կողմից դասաժամերի մրցույթ, այլ եղել է լեզվի իմացության ստուգում, եւ դա համարել մրցույթ, կարծում եմ` անիմաստ է: Եվ ընդհանրապես այն չի բավարարում մրցույթին ներկայացվող որեւէ պահանջի: Ի սկզբանե կանոնակարգը շատ սխալ է եղել, ընդունվել է գիտխորհրդի կողմից առանց կոլեկտիվի հետ որեւէ քննարկում անցնելու եւ այդ ապօրինությունները տարվել է մինչեւ իբր թե մրցույթ, քանի որ ես դա մրցույթ չեմ համարում: Սուբյեկտիվ մոտեցում է եղել, ես ռեկտորին անձամբ հարցրել եմ` դուք ինձ հետ ռուսերեն հարցազրույց չեք անցկացրել, ինչպե՞ս եք եզրակացրել իմ ռուսերենի իմացության մասին: Ի՞նչ բարոյական իրավունք ունեք անտեսել գիտական աշխատությունները, մասնակցությունը միջազգային սեմինարին: Ինչպես ուզեցել են, այնպես վարվել են: Հեղափոխոխությունից հետո մենք բարեփոխումներին դեմ չենք, բայց եթե ժամանակավոր պաշտոնակատարը հատարարում է որեւէ բարեփոխում եւ մրցույթ հայտարարում որպես բարեփոխման մի ձեւ, եւ եթե պահանջը անպայման անգլերենի իմացությունն է, ապա թող բարի լիներ վերապատրաստում անցկացներ, քանի որ նախկինում նման պահանջ չի եղել: Ես նրան հարցրեցի՝ ով անգլերեն գիտի, լավ մասնագե՞տ է, նա պատասխանեց` ոչ, բայց ժամանակի ընթացքում կդառնա: Աբսուրդ է, որ դասախոսը պետք է միայն լավ անգլերեն իմանա»,- ասաց Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դոցենտ Հրանուշ Գաբրիելյանը:
Հրանուշ Գաբրելյանը նաեւ նշեց, որ ռեկտորի պաշտոնակատար, երիտասարդ դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության հիմքում գրագողության բացահայտ փաստեր կան:
«Իր նորույթները դոկտորական ատենախոսության մեջ գրագողություն է, այսինքն՝ ուրիշից է վերցված, եւ կարծում ենք, որ դա բավարար պայման է, որ ինքը բարոյապես իրավունք չունի ղեկավարելու բուհը, որպես գրագող: Պաշտոնակատարի ժամկետի 6 ամիսը լրացել է, բայց տարբեր պատճառաբանություններով նա շարունակում է պաշտոնավարել»,- ասաց դասախոսը:
Նշենք, որ Երևանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հանրապետության ամենաերիտասարդ դոկտոր պրոֆեսորն է:
Դասախոսները նամակներ են հանձնել կառավարություն, որտեղ նրանց խոստացել են պատասխանել 10 օրվա ընթացքում։
Նշենք, որ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ բուհում թափուր դասաժամերի համար մրցույթ է անցկացվել Տնտեսագիտական համալսարան գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգի համաձայն։ Մրցույթի համար դիմել էին շուրջ 450 դասախոսներ, որոնցից շուրջ 200–ը դուրս էին մնացել բուհից։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին