Մարտի 1-ին զոհված անձանց ընտանիքներին 30 միլիոն դրամ կհատկացվի՝ որպես աջակցություն
Կառավարության այսօրվա նիստին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով տուժած անձանց տրամադրվելու է դրամական աջակցություն։
Ըստ նախարարի՝ այդ իրադարձությունների ժամանակ զոհված անձնանց իրավահաջորդներին որպես դրամական աջակցություն կտրամադրվի երեսուն միլիոն դրամ․ « Օրենքով կառավարությունը լիազորվել է սահմանել աջակցության ձեւը, չափը եւ կարգը։ Ներկայացվող նախագծով՝ պետական բյուջեի միջոցներով, աջակցության տրամադրման համար դիմումը նախատեսված անձինք կամ անձամբ, կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող են ներկայացենլ արդարադատության նախարարություն՝ երեք տարվա ընթացքում։ Լիազորը մարմինը կարող է բավարարել դիմումը, մերժել կամ կասեցնել դիմումի քննարկումը։ Բավարարելու դեպքում լիազոր մարմինը հինգ օրվա ընթացքում փոխանցում է գումարը, որպես աջակցության ձեւ սահմանվում է դրամական օգնությունը հետեւյալ չափերով․ ստացված վնասվածքի պատճառով զոհված անձնանց իրավահաջորդին երեսուն միլիոն դրամ, առողջության ծանր վնաս հասցված անձին տասնհինգ միլիոն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին հինգ միլիոն դրամ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այնուհետեւ նշեց, որ այս որոշումը կամ սահմանված չափերը չեն նշանակում փոխհատուցում, ՀՀ քաղաքացու «կյանքի գին» չի որոշում․ «Ձեւակերպվում է որպես աջակցություն, ինչը նշանակում է, որ այս գործերով հետագա գործընթացները շարունակելու են տեղի ունենալ։ Ես ինքս էլ ներգրվված եմ եղել, եւ էստեղ շատ կարեւոր է, որպեսզի մենք ոչ թե էմոցիոնալ, այլ բալանսավորված որոշումներ կայացնենք։ Փոխհատուցումը այլ հարթության հարց է, նաեւ հնարավոր է որ այս աջակցությունը ինչ-որ ձեւով հետագայում հաշվառվի հետագա փոխհատուցման հաշվարկի տրամաբանության մեջ»։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին