Հայաստանում գործազուրկների թիվն աճել է․ աշխատանք է փնտրում ավելի քան 253 հազար մարդ
2019 թվականին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 253 հազար 600 մարդ, որից 152 հազար 200-ը՝ տղամարդ, 101 հազար 400-ը՝ կին: Իսկ 2018-ին գրանցվել է 237 հազար 600 գործազուրկ, որից՝ 133 հազար 100-ը՝ տղամարդ, 104 հազար 400-ը՝ կին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից։
Աշխատանք փնտրողների մեջ կանայք գերակշռում են. այս տարվա հունիսի դրությամբ 82 հազար 522 քաղաքացի աշխատանք է փնտրել, որից՝ 54 հազար 714-ը՝ կին, իսկ 27 հազար 808-ը՝ տղամարդ: Աշխատանք փնտրող 82 հազար 522 քաղաքացիներից 2 հազար 471-ը հաշմանդամություն ունեցող անձինք են, 480-ը՝ կենսաթոշակի տարիքը լրացած անձինք, 18 հազար 641-ը զբաղվածներ են եղել, 63 հազար 400-ը՝ գործազուրկներ:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թվով՝ այս տարվա հունիսի ցուցանիշներով, առաջատարը Լոռու մարզն է, 2-րդ տեղում Արմավիրն է, ապա Վայոց ձորի մարզը:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին