Հեղափոխության օրերին արագաչափ սարքից վարտիք կախած աղջկան ազատել են աշխատանքից (լուսանկար)
Հեղափոխության օրերին արագաչափ սարքից իր ներքնազգեստը կախելով հայտնի դարձած Անուշ Լալայանի համար անհասկանալի է, թե ինչու են իրեն ազատել աշխատանքից։ NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Անուշ Լալայանը պատմեց, որ ինքը հեղափոխությունից հետո աշխատանքի է անցել Սփյուռքի նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, սակայն ութ ամիս առաջ իր հաստիքը կրճատել են։
Նրա խոսքով՝ նախարարության լուծարումից հետո նույն բաժնի մյուս աշխատակիցների տեղավորել են այլ հաստիքներ։
«Հունվարին միայն ինձ աշխատանքից ազատեցին։ Իմ հաստիքը կրճատվել է։ Անցել է մի քանի ամիս, եւ ես դրա վերաբերյալ չեմ խոսել, բայց ինձ համար անհասկանալի էր, թե ինչու միայն ինձ ազատեցին։ Այդ բաժնում միայն ես չեմ աշխատել, բայց ես իմ տեղը կգտնեմ այս աշխարհում»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ «Մերժիրսերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանը 2018 թվականի ապրիլի 6-ին իրականացրել էր ակցիա։ Նա Մաշտոցի պողոտայում տեղադրված արագաչափերից մեկից վարտիք է կախել, որի հաջորդ օրն, առավոտյան ոստիկանության աշխատակիցներն այցելել էին նրանց բնակարան:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին