BBC-ի հրապարակման ձեւակերպումները, ինչպես նաեւ վերնագիրը բազմաթիվ հարցեր են առաջացնում
2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների քննության մասին BBC-ում հոդվածի հրապարակման տեղեկատվական առիթն է եղել քննիչի ինչ-որ պնդումը, որն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով նշված հոդվածի հայտնվելը եւ հրապարակման պատվիրված բնույթի հնարավորությունը:
«Չեմ կարող պնդել՝ հոդվածը պատվիրված բնույթ ունի, թե ոչ: Բայց որոշ ձեւակերպումներ, ինչպես նաեւ վերնագիրը, իհարկե, բազմաթիվ հարցեր են առաջացնում: Օրինակ՝ պե՞տք էր արդյոք որպես պնդում բխեցնել, որ ղարաբաղյան ուժայինները կրակել են մարտի 1-ի ցուցարարների վրա: Այսինքն՝ սա ինչ-որ բան է, որն իրականությանը չի համապատասխանում, եւ դա վաղուց է հայտնի: Չէ՞ որ ապացուցվել է, որ մարտի 1-ին Զինված ուժերը ցուցարարների հետ չեն բախվել, սա առաջին: Երկրորդ՝ դա չի կարող ճիշտ լինել, որովհետեւ, ինչպես մենք գիտենք, 10 զոհերը զոհվել են միանգամայն տարբեր իրադրություններում, եւ որեւէ կողմից չի եղել միատեսակ ուժի կիրառում: Մենք չգիտենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
Ինչպես այսօր պարզաբանել են մեր փաստաբանները, մենք գործ ունենք ոչ թե փաստերի հետ, այլ քննության ինչ-որ վարկածի, որը չի հաստատվում ո՛չ փաստերով, ո՛չ քննությամբ: Այնպես որ, այս իմաստով առաջ չընկնեմ, բայց հավանականություն կա, որ այսպիսի մեկնաբանությամբ հոդվածը պատահաբար չի հրապարակվել:
Մյուս կողմից՝ չեմ կարող չնշել, որ հոդվածում պահվել է պարիտետության ինչ-որ սկզբունք, եւ ասես կարծիքներ են ներկայացված, որոնք հերքում են առաջ քաշված տարբերակները: Միեւնույն ժամանակ, նշված չէ, որ ազատ է արձակվել բարձրաստիճան ոստիկանը, ում քննությունը նույնպես մեղադրում է 2008 թվականի մարտի 1-ին կոնկրետ մարդու սպանության մեջ: Այսինքն՝ ստացվում է, որ եթե ամբողջ հոդվածը կարդանք, կարող ենք կազմել որոշ համեմատաբար պարիտետային պատկերացում այն մասին, թե ինչ է ցանկացել ասել հեղինակը: Սակայն վերնագիրը եւ լուսանկարների որոշ մակագրություններ ոչ օբյեկտիվ են, եթե չասենք չափազանց սուբյեկտիվ են, եւ դա մի շարք հարցեր է առաջացնում:
Այսպես թե այնպես, պետք է ափսոսանք հայտնեմ, որ նման հեղինակավոր հրատարակությունը, ինչպիսին BBC-ն է, իրեն մի շարք նման անճշտություններ է թույլ տվել, որոնք կասկածի տակ են դնում տվյալ հոդվածի հեղինակությունը, որը հրապարկվել է այդքան հայտնի հետուստաընկերության անվան տակ»,- նշեց Սողոմոնյանը:
Հարցին այն մասին, թե ինչպես կարող էին գործի նյութերը հայտնվել լրագրողի մոտ, Սողոմոնյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչպես է դա տեղի ունեցել:
«Այնուամենայնիվ, ցավում եմ, որ, եւ դա ակնհայտ է, որոշակի սպեկուլյատիվ բաղադրիչ կա նրանում, որ քննիչի ընդամենը հարցը հիմք է հանդիսացել հոդված գրելու համար: Ուշադրություն դարձրեք՝ տեղեկատվական առիթ է քննիչի ինչ-որ պնդումը, որը չի համապատասխանում իրականությանը: Հենց այդ պատճառով եմ ասում այդ հոդվածի տարօրինակության եւ BBC-ի վարկանիշային կորուստների մասին»:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին