Ծառայողական մեքենան՝ անձնական նպատակներով (լուսանկարներ)
«Հին Հայաստանում» մերժված բազմաթիվ ավանդույթներ ու դրսևորումներ , ցավոք սրտի, շարունակվում են նաև այսօր՝ «Նոր Հայաստանում»։ Նոր իշխանություններն ու այդ իշխանության մաս կազմող տարատեսակ չինովնիկներ շատ հաճախ կրկնում են այն նույն սխալները, ցուցաբերում են այն նույն վարքուբարքը, որոնք մերժում էին նախկինում և քննադատում էին հներին դրանց համար։ Օրինակ՝ ծառայողական մեքենան անձնական նպատակներով օգտագործելու «խասյաթը», որն ունեին նախորդները և որից, սակայն, զերծ չեն մնում նաև նորերը։
Hraparak.am-ին ուղարկած այս լուսանկարում, որն արվել է այսօր առավոտյան Ձորափի 40 շենքի բակում, երևում է 005 LU 01 պետհամարանիշով Toyota Camry ավտոմեքենա, որից մի աղջնակ է իջնում և մտնում շենք։ Շենքը բազմաֆունկցիոնալ է՝ դրանում վարսավիրանոցից մինչև բժշկական ծառայություններ մատուցող տարածքներ կան։ Իսկ մեքենան ծառայողական է, գրանցված է քաղաքապետարանի բալանսում։ Մենք պարզեցինք, որ ավտոմեքենան սպասարկում է Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկին։ Բայց, ինչպես տեսնում ենք, այն միայն քաղաքապետի տեղակալին չի սպասարկում ծառայողական նպատակներով, այլ նաև այլ անձանց, ինչպես երևում է լուսանկարից։ Մեքենայից իջնողը աղջիկը գուցե հենց փոխքաղաքապետի աղջիկն է կամ հարազատներից մեկը, էական չէ՝ ով է։ Էականն այն է, որ այս ավտոմեքենան ենթադրաբար պետք է ծառայեր միայն փոխքաղաքապետին բացառապես աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով , բայց ծառայում է նաև այլ անձանց՝ անձնական նպատակներով։
Իհարկե, դարի հանցագործությունը չէ ծառայողական ավտոմեքենան երբեմն նաև անձնական նպատակներով օգտագործելը, ասենք՝ երեխաներին հընթացս նաև այդ մեքենայով դպրոց տանել կամ ընտանիքի անդամներին խանութ ու վարսավիրանոց ուղեկցել։ Թող մեր պաշտոնյաների գործած մեղքերը միայն այսքանով սահմանափակվեն, հատկապես, որ միայն այս փոքաղաքապետի մեքենան չէ, որ ծառայում է նաև այլ նպատակների։ Քաղաքում հաճախակի կարելի է հանդիպել, թե ինչպես են ԱԺ պատգամավորներին, նախարարներին և տարբեր գերատեսչությունների զանազան չինովնիկներին սպասարկող մեքենաները քաղաքում զվռնում անձնական նպատակներով։
Խնդիրն այն է, որ նոր իշխանությունները, երբ ընդդիմություն էին, այդ թվում՝ հատկապես Նիկոլ Փաշինյանը ժամանակին սուր քննադատության էին ենթարկում «պադավատապետության» դրևսորումները, ծառայողական մեքենաների այսչափ մեծ քանակությունն ու դրանք իրենց տերերի կանանց, զոքանչներին և երեխաներին ծառայեցնելու երևույթը։ Բայց այսօր նրանք կրկնում են նույնը։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին