Տնտեսական աճն իրատեսական է այնքան, որքան մնացած չկատարած խոստումները
Երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համահայկական հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050 թվականը իրականացվելիք ռազմավարական նպատակները:
Ըստ Փաշինյանի՝ մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2․5 միլիոն մարդու զբաղվածության հարց, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, յոթնապատկել միջին աշխատավարձը:
ArmDaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ այդ խոսքերը հիմնավորված չեն.
«Այդ ամենն իրատեսական է այնքան, որքան մնացած բոլոր խոստումները, որոնք նախկինում տրվել են և չեն կատարվել: Երբ մարդը կարճաժամկետում ձախողվում է, փորձում է պոպուլիստական նպատակով երկարաժամկետով ինչ-որ թվեր հայտարարել, որպեսզի էմոցիոնալ էֆեկտներ ստանա: Եթե 2050 թվականին մեր բնակչությունը 5 մլն-ի պիտի հասնի, ապա մենք արդեն պիտի տեսնեինք դրա նախադրյալները, բայց այս կառավարության գործունեության ընթացքում արտագաղթի բացասական թվեր ունենք, բնակչությունը նվազել է, իսկ կառավարության ծրագրով ներկայացվել է, որ 2019 թվականին սպասվում է համախառն ներքին արդյունքի 5 % աճ: Ընդ որում, դա եղել է հեղափոխական էիֆորիային հաջորդող ժամանակահատվածում: Եթե նման տեմպերով ենք առաջ շարժվելու, ապա կարելի է պատկերացնել այդ թվերի իրատեսականությունը: Դրանք այնքան անհիմն են, որ անգամ մասնագիտական խոր վերլուծության կարիք չկա:
Հարցին, թե ինչ քայլեր են պետք ձեռնարկել նման աճի հասնելու համար, տնտեսագետը պատասխանեց.
«Բարձր ցուցանիշներ ունենալու համար երկրում պիտի տեղի ունենա տնտեսական և քաղաքական մթնոլորտի կտրուկ փոփոխություն: Պետք են ծրագրեր, դրանք իրականացնողներ և պրոֆեսիոնալների թիմ: Այդ ամենը մենք չենք տեսնում և Հայաստանի համար գոնե երևացող ապագայում լավագույն տարբերակն այն կլինի, որ այս փորձությունը, որը հիմա ապրում ենք, առանց կորուստների հաղթահարենք: Ես դա կհամարեմ հաղթանակ»:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին