Քիմ Քարդաշյանը գնումների է դուրս եկել 35 հազար դոլար արժողությամբ Dior մետաղական պայուսակով (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի 38-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում գնումների է դուրս եկել լայն վերնաշապիկով և 35.000 դոլար արժողությամբ Dior մետաղական պայուսակով, գրում է Daily Mail-ը:
Քիմը կրել է սպիտակ նախշերով «օվերսայզ» բաց մանուշակագույն վերնաշապիկ, որի տակից սև շորտ կամ շրջազգեստ է եղել: Զգեստի տեսք ունեցող վերնաշապիկն ընդգծել է Քիմի ոտքերը:
Ամերիկահայ մոդելն իր վերնաշապիկը համադրել է սպիտակ սպորտային կոշիկների և մեծ ակնոցների հետ, որոնք գրեթե կիսով չափ փակել են նրա դեմքը:
Իրապատում շոուի աստղի հագուստի ոչ վառ գույներն ընդգծել են 35.000 դոլար արժողությամբ Dior մետաղական պայուսակը: Թանկարժեք պայուսակը նորաձևության տունը թողարկել էր «ֆուտուրիստական» շարքի շրջանակում:
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը ներկայացել էր եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի մոդելավորած Halfway Dead մարզաշապիկով:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները