Երվանդ Բոզոյան. Լեռնային Ղարաբաղի խնդիրը բարդ խնդիր է
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած Արցախյան բանակցությունների վերաբերյալ քննարկման ժամանակ
Լեռնային Ղարաբաղի խնդիրը բարդ խնդիր է: Խնդիրն՝ այս վիճակով, այս պայմաններում, բանակցության պրոցեսը արտացոլումն են այն պատերազմի, որն ավարտվեց 1994 թվականին: Ես կարծում եմ, որ այս խնդիրը լուծում չունի, ըստ էության, կլուծվի հաջորդ պատերազմի արդյունքում: Արդյունքում հայկական կամ ադրբեջանական կողմը կհաղթի: Այդ ժամանակ կառաջանա նոր իրավիճակ, որը կթելադրի նոր պայմաններ: Ես կարծում եմ, որ բոլորս էլ պետք է պատրաստվենք այդ պրոցեսին, դա օբյեկտիվ իրավիճակ է: Ինչքանով ենք մենք այս պահի դրությամբ պատրաստ պատերազմին, չեմ ուզում գնահատականներ տալ: Կարծում եմ, պետք է լուրջ պատրաստվենք և ռազմական տեսակետից ունենանք բավականին բալանսավորված հակաուժ, պատրաստվենք հոգեբանորեն, տնտեսական համակարգը պետք է պատրաստ լինի, քաղաքական համակարգը պետք է մոբիլ լինի: Այսինքն՝ մենք դառնանք յուրօրինակ, Իսրայելի տիպի երկիր, որը կարողանա խնդիրները լուծել այնպես, ինչպես, ըստ էության, պահանջում է հայ ժողովուրդը, հայ ժողովրդի անվտանգությունը: Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ մենք այն վիճակում չենք, մեր հասարակության մեջ կան մի քանի ծայրահեղություններ: Որպեսզի մեն կարողանանք հրաժարվել այդ ծայրահեղություններից, պետք է շատ ռացիոնալ կարողանանք մեր առջև խնդիր դնել՝ ոնց սարքենք ժամանակակից պետություն, զուգահեռ ժամանակ շահենք բանակցային պրոցեսով: Բոլորն էլ լավ են հասկանում, Ադրբեջանում մարդ չկա, որ չհասկանա՝ ոչ մի թիզ հող չենք տալու, մենք էլ ենք հասկանում Ադրբեջանին՝ չենք ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունն: Եվ դրա համար բոլորն էլ պատրաստվում են պատերազմին,Ադրբեջանը փորձում է իր դիրքային առավելությունները ստանալ, նոր դաշնակիցներ ստանալ՝ ի դեմս Իսրայելի, փորձում է մաքսիմալ իր երկիրը կոնսոլիդացնել:
Ընդհանրապես կուռք սարքել, թե՝ հիմա ԼՂ-ի ներկայությունը լիներ բանակցություններին, մենք միանգամից սարեր շուռ կտանք, ծիծաղելի է, որովհետև դե ֆակտո և ֆորմալ հակամարտության կողմ է, և Բուդապեշտում 94թ. ընդունված է, որ կողմ է, պարզապես ադրբեջանցիները հրաժարվում են մասնակցել Ղարաբաղի հետ բանակցային պրոցեսի մեջ մտնել: Սա է խնդիրը, և ըստ էության իրենք սկզբից էլ հրաժարվել են բանակցային պրոցեսից: Հայկական կողմը, որպեսզի բանակցային պրոցեսը չկանգնի, փորձեցին, այսպես ասած, իրենց վրա վերցնել դա: Այստեղից մեծ աղմուկ են բարձրացրել, որ մենք տիեզերական կորուստ ենք ունեցել. ես այդպես չեմ գնահատում: Ինձ համար միանշանակ կարևորն այն է, որ մենք կարողանանք այստեղ բոլոր իմաստներով հաջողության հասնել:
Հաջողությունն այնպես չէ, որ մեկը կգա, միանգամից բռունցքը կխփի, ու Արցախը կդառնա մերը: Դու պետք է ունենաս ուժեղ երկիր, ուժեղ՝ բոլոր իմաստներով, կոնսոլիդացված հասարակություն: Այն, ինչ որ արեցին հրեական վերնախավով, իսկապես հիացած եմ: Նրանք, ըստ էության, զրոյից սարքեցին ժամանակակից լուրջ երկիր, երկիր, որտեղ մի քանի հարյուր հազար մարդ էր ապրում, հիմա 8 մլն մարդ է ապրում, երկիր, որտեղ ԱՄՆ-ն 48 թվականին ճակատագրական դավաճանեց, և Կոնգրեսը մի պահ հրաժարվեց ճանաչել Իսրայելը: Եվ Իսրայելը պատերազմով ստիպեց, որ ինքն իրավունք ունի գոյության: Դա մեզ պետք է գոնե օրինակ ծառայի, որ մենք այդ ճանապարհով գնանք և իսկապես դառնանք Իսրայելի պես ժամանակակից երկիր:
Հայաստանի դիրքորոշումը կրավորական, անմեղսունակ ձևակերպենք: Այդ անմեղսունակությունը գալիս է փորձագիտական շրջանակների բացակայությունից: Հիմա քիրվայականություն չկա, կա կրավորական դիրքորոշում: Այս կրավորականությունը խանգարում է, և փաստորեն մենք չենք կարող լուրջ պետություն դառնալ: Սա է խնդիրը:
21-րդ դարը հիբրիդային պատերազմի ձևերից մեկն է: Երբ երկրները մրցում են իրար հետ, ամեն մեկը փորձում է երկրի ներքին կյանքում մաքսիմալ պառակտում մտցնել, ինչը տրամաբանական է: Գուցե դա վատ է հնչում, բայց արդյունքում նրանք կարողացել են մեր մեջ հայաստանցի և ղարաբաղցի հակասությունը մտցնել: Այսինքն՝ իրենց պրոպագանդան աշխատել է, որը արհեստածին է: Բայց մենք չենք կարող իրենց մեջ մտցնել դա: Աբսուրդ է, որ որ ասում ենք՝ փողը քիչ է, սա գիտակցության պակաս է, էլիտան չի զբաղվում, էլիտան բամբասանքներով է զբաղված: Արժեհամակարգային էլիտա չի Հայաստանում, ցավոք սրտի, իշխող էլիտան: Իսրայելն իր գոյատևման խնդիրը լուծեց նրանով, որ Պաղեստինը դարձավ կիսապետություն: Մեր գոյության միակ ճանապարհն այն է, որ Ադրբեջանը դառնա կիսապետություն:Եթե Ադրբեջանը դառնա կիսապետություն, մենք կարող ենք հանգիստ գոյատևել, մենք ուրիշ տարբերակ չունենք:Ես մի քիչ համաձայն չեմ այն տարբերակի հետ, թե մեր գեներալնեչը չեն աշխատում, որովհետև վախենում են, որ ռուսական ազդեցություն կա: Այդպիսի բան չկա, ուղղակի մեր գիտակցության մեջ, մեր վերնախավի մեջ այդպիսի պատկերացումներ չկան: Պատերազմի ժամանակ, դուք լավ հիշում եք, որ Ռուսաստանը փորձում էր կանխել առաջխաղացումը: Սամվել Բաբայանի դերը եղավ այն, որ փաստի առաջ կանգնեցնելով, գնում էր առաջ, իր դերը պատմության մեջ մեծ էր նրանով, որ ռուսները հաշվի նստեցին:
Այսինքն՝ հաշվի են նստում ուժեղի հետ, և Ռուսաստանին պետք է սարքել դաշնակից, եթե մենք Ռուսաստանին սարքում ենք խնամակալ, հետո սկսում ենք մեղադրել իրենց, կներեք, սա անմեղսունակություն է, այսինքն՝ հակառուսականությունը դա հիվանդություն է: Ի վերջո մենք պետք է կարողանանք մեր մեջ եղած հիվանդություննները բուժենք, առողջ ազգ դառնանք: Եթե մենք կորցրեցինք Ղարաբաղը, ապա մենք անխուսափելիորեն կկորցնենք Զանգեզուրը: Հաջողության հասնելու համար մենք պետք է փոխենք մեր վերնախավի մտածողությունը: Ճիշտ է, ավելորդ ռադիկալիզմը պետք չի որ լինի, որովհետև այդ ռադիկալիզմը մի քիչ վախեցնում է մարդուն, կարող է մտածել, որ դա ծայրահեղ բան է, բայց ԼՂ կարգավորման խնդիր՝ որպես այդպիսին, լղոզված հասկացողություն է, չգիտեն, թե ոնց է պետք լուծել: Մարդիկ չեն հասկանում, թե որն է լուծումը: Ադրբեջանում հստակ գիտեն, թե որն է խնդիրը: Սա է խնդիրը:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են