Այդ մարդն իրավունք չունի առհասարակ դատավոր լինելու, ուր մնաց դատարանի նախագահ. փաստաբանը՝ Արթուր Մկրտչյանի մասին
Դատավոր Արթուր Մկրտչյանը միշտ աչքի է ընկել մեղադրական իր թեքումով։ Նա բոլոր իշխանությունների օրոք նման դրսևորում է ցուցաբերել։ ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Մկրտչյանի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվելուն։ Նա ընդգծեց, որ անկախ նրանից, թե Մկրտչյանի ընտրության որոշումը ինչով էր պայմանավորված ՝ վկայում է այն մասին, որ դատական համակարգում իրական բարեփոխումներին միտված քայլեր դժվար թե լինեն։
«Եթե ես լինեի ընտրություն կատարողը, ապա նման ընտրությունը կկատարեի միայն այն բանի համար, որ այդ անձը կատարի իմ ցանկացած որոշումները»,-ասաց Վարոսյանն՝ ընդգծելով, որ այդ անձը հենց նման դատավոր է։
Նա հիշեցրեց Արգիշտի Կիվիրյանի գործը, երբ Կիվիրյանին Արթուր Մկրտչյանը մեղավոր ճանաչեց ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար, այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ տեղի է ունեցել հակառակը։
«Այն ժամանակ Վերաքննիչ քրեական դատարանը այդ մեղադրական դատավճիռը բեկանեց, բայց մենք այն ժամանակ էլ Արթուր Մկրտչյանից որևէ այլ սպասում չունեինք։ Քրեական արդարադատության ոլորտում աշխատող փաստաբաններից ում էլ զանգեք՝ բազմաթիվ նման օրինակներ կբերեն, այնպես որ ոչ Կիվիրյանի, ոչ «Հաց բերողի» նկատմամբ իր դատավճիռները եզակի չեն»,- ասաց նա։
Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» փաստաբան Դավիթ Գյուրջյանը նույնպես նշեց, որ բացասական է վերաբերվում Արթուր Մկրտչյանին վերոհիշյալ պաշտոնում ընտրվելուն։
«Այդ մարդն իրավունք չունի առհասարակ դատավոր լինելու, ուր մնաց դատարանի նախագահ։ Նա ոչ իր պրոֆեսիոնալ, ոչ էլ իր անկախությամբ երբեք չի փայլել։ Նա ամենավատ թեկնածուն էր ու ԲԴԽ-ն էլ ամենավատ ընտրությունն է կատարել»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Արթուր Մկրտչյանն այն դատավորն է, ով 2019 հունվարի 19—ին որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին։ Նա նաեւ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորած դատավորն է։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին