Հայաստանը Իսրայելի հեռուստադիտողներին ներկայանում է որպես գրավիչ և մատչելի ուղղություն (տեսանյութ)
Օգոստոսի 2-ին Իսրայելի հայտնի «Ռեշետ 13» հեռուստաընկերությամբ «Ախի բա օլամ» («Լավագույնը՝ աշխարհում») հաղորդման շրջանակներում Հայաստանը Իսրայելի հեռուստադիտողներին ներկայացավ յուրովի` հնի ու նորի, ազգայինի, ավանդականի և ժամանակակցի յուրահատուկ համադրությամբ: Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հուլիսի 12-ին Հայաստան էր ժամանել Erez Dan Production իսրայելական ընկերության նկարահանող խումբը, որը, համագործակցելով Իսրայելի զբոսաշրջային ընկերությունը ներկայացնող Մենաշե Յեհուդայի հետ` նպատակ ուներ բացահայտելու Հայաստանը որպես նոր գրավիչ ուղղություն իսրայելցի զբոսաշրջիկների համար։
Իսրայելի հայտնի հեռուստահաղորդավար, մոդել Յարդեն Հարելը նկարահանող խմբի հետ այցելել է Գառնի` որպես Հայաստանի ամենահին պատմական հուշարձան և ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն այսօր: Հեռուստահողարդավարը Հայաստանը ներկայացնում է որպես հնագույն պատմություն և մշակույթ ունեցող երկիր` աշխարհի ամենահին մայրաքաղաք Երևանով, որը միևնույն ժամանակ երիտասարդ է, դինամիկ և մշտապես զարգացող: Իսրայելի հեռուստադիտողներին երկիրը ներկայանում է համեղ ուտեսնետների, մրգերի բազմազանությամբ, ավանդական պարերով, գեղեցիկ տարազներով, յուրահատուկ գրավիչ երաժշտությամբ և յուրահատուկ ազգային նվագարաններով: Մայրաքաղաքի երիտասարդ շունչն առավելապես նկատելի է դառնում երեկոյան զով ժամերին, երբ մայրաքաղաքն էլ ավելի է աշխուժանում` առաջարկելով հետաքրքիր ժամանցային վայրեր, ծրագրեր: Երեկոյան զբոսանքին Յարդեն Հարելին է միանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը` ներկայացնելով գիշերային Երևանի ողջ հմայքը:
Ֆիլմի ընթացքում Իսրայելի հեռուստադիտողները ճանաչում են Հայաստանը որպես մատչելի և դիտարժան ուղղություն, ուր հնարավոր է հասնել ընդամենը 2,5 ժամում:
Իսրայելը Հայաստանի համար թիրախային շուկաներից մեկն է։ Իսրայելից Հայաստան այցելությունները 2018 թ-ին նախորդ տարվա համեմատ աճել են 16 տոկոսով։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են