Երևանում տրակտորը ջրատարից կուտակված աղբը դուրս բերելիս դի է հայտնաբերել
Օգոստոսի 5-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։30-ի սահմաններում КАМАЗ մակինշի 03 LU 582 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ահազանգել է Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փակուղով անցնող ջրատարը մաքրելու ժամանակ տրակտորը կովշով ջրատարից կուտակված աղբը դուրս բերելու ժամանակ հայտնաբերել է դի։ Նշված ավտոմեքենան Էրեբունու ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ տեղափոխվեց Նուբարաշենի ավբավայր։
Այս պահին աղբավայր է ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը, ոստիկաններն ու քննիչները։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու համար՝ դիի ինքնությունը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին