«Շշի Մելոյի» եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ
ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքի վայրից մեքենան հեռացնելու գործով ձերբակալված և 2 օր անց ազատ արձակված նրա եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։
Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Ռոբերտ Մանուկյանը պահանջում է ոստիկանների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցել քրեական գործ, ոստիկանների ոչ իրավաչափ գործողություններին տալ քրեաիրավական գնահատական և Մանուկյանին ճանաչել գործով տուժող։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել է օգսոտոսի 3–ին՝ ՔՕ 38-332-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը միջամտելուն դրդելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ըստ քննության տվյալների՝ Մելիք Մանուկյանի թիկնապահը՝ Մարկոս Մարկոսյանը, դեպքի վայրից Ռոբերտ Մանուկյանի դրդչությամբ հեռացրել է մեքենան:
Նույն օրը Մանուկյանի փաստաբաններն այցելել են ՁՊՎ և Մանուկյանի վրա բռնության հետքեր հայտնաբերել՝ հիմնականում մեջքի և գլխի գագաթային շրջանում։ Մանուկյանը փաստաբանին պատմել է, որ ինքը բռնության է ենթարկել ոստիկանության բաժնում մի քանի ոստիկանների կողմից, ինչի վերաբերյալ ինքն արդեն ցուցմունք է տվել քննիչին։
Ըստ ոստիկանության՝ երբ ոստիկանները օգոստոսիօ 3–ին այցելել են Մանուկյանի բնակության հասցե՝ նրան որպես կասկածյալ բերման ենթարկելու, տղամարդը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և դիմադրություն է ցույց տվել։ Ոստիկանության ծառայողները ֆիզիկական ուժ են կիրառել և հիշյալ տղամարդուն բերման ենթարկել ոստիկանություն Կոտայքի բաժին և ձերբակալել։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին