ՀՔԾ-ն չի երկարացրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի կալանքի ժամկետը. նա ազա՞տ կարձակի
«Մարտի 1» -ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանը վաղը՝ օգոստոսի 4-ին, ամենայն հավանականությամբ ազատ կարձակվի «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը։
Բանն այն է, որ վաղը լրանում է նրա՝ երկու ամսով կալանքի տակ գտնվելու ժամկետը, սակայն ՀՔԾ քննիչի կողմից մինչ այս պահը միջնորդություն չի ներկայացվել դատարան Գեղամ Պետրոսյանի կալանքը երկարացնելու հարցով, ուստի ՀՔԾ-ն ամենայն հավանականությամբ որոշում պետք է կայացնի նրա խափանման միջոցը փոխվելու վերաբերյալ։
Նշենք, որ թե դատախազությունը, և թե Հատուկ քննչական ծառայությունը խուսափեում են մեկնաբանել՝ արդյոք Պետրոսյանի խափանման միջոց կալանավորումը երկարաձգելու միջնորդություն ներկայացվել է, թե ոչ։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ 70–ամյա Գեղամ Պետրոսյանին Մարտի մեկի իրադարձություններից 10 տարի անց մեղադրանք է առաջադրվել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Դատարանը նրա նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել ապրիլի 4–ին։
Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը մահացել է 2008թ. մարտի 2-ին Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում՝ ստացած հրազենային վնասվածքից։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին