355 մլն 500 հազար դրամ՝ մշակույթի նախարարությունից լրատվամիջոցներին (ցանկ)
Տարիներ շարունակ մշակույթի նախարարությունը միլիոններ է տալիս պետական եւ ոչ պետական կարգավիճակ ունեցող լրատվամիջոցներին: ArmDay.am-ին Մշակույթի նախարարության մեր աղբյուրները փոխանցել են մի փաստաթուղթ, որի համաձայն նախարարությունը 2019 թվականին 355 մլն 500 հազար դրամ է փոխանցել երեք լրատվամիջոցների:
Մեզ փոխանցված փաստաթղթի համաձայն 175 մլն 500 հազար դրամ փոխանցվել է ռուսական «Միր» միջպետական հեռուստաընկերությանը, 97 մլն դրամ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը եւ 83 մլբ դրամ «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» լրատվամիջոցներին:
Հետաքրքիր է՝ ինչու՞ է պետական մակարդակով ֆինանսավորվում ռուսական «Միր» հեռուսաընկերությունը, երբ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ արդեն մշակույթի գծով փոխնախարար Նարինե Թուխիկյանն առաջարկում էր Հայաստանում սահմանափակել ռուսական առաջատար հեռուստաընկերությունների հեռարձակումը, որոնք Ռոբերտ Քոչարյանի գործը լուսաբանում են մեղմ ասած փաստերը խեղաթյուրելով:
Զարմանալի է նաեւ այն փաստը, որ նախարարությունը «Արմենպրես»-ին եւ «Հայաստանի Հանրապետություն» թերթին առանձին-առանձին է մոտ հարյուր միլիոն դրամ տվել, երբ կառավարության 2017 թվականի որոշմամաբ այս երկու պետական լրատվամիջոցները միավորվել են:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին