Սոցապ նախարարը սոցիալական խնդիրները թողած սեքսից է խոսում, ի՞նչ գործ ունեն իրար հետ ԿԳ նախարարն ու Կարաբինան. Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային և գերատեսչությունների ղեկավարների դիրքորոշումներին, հայտարարեց, որ թեև ինքը չի կարող անհիմն հայտարարություն անել և ասել, որ կառավարությունը Եվրոպայից դրամաշնորհ է ստանում, դրա համար էլ պաշտպանում է ԼԳԲՏ համայնքի շահերը, բայց չի բացառում, որ կան մարդիկ, գուցեև պաշտոնյաներ, որոնք լռում են, որովհետև իրենք զսպաշապիկ ունեն:
«Մենք չունենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որ նախարարն էլ իրեն շռայլություն թույլ տա և, սոցիալական ապահովության խնդիրները թողած, խոսի սեքսի մասին»,– ասաց պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև կրթության և գիտության նախարարին, որը, ըստ նրա, պատվավոր ձևով ընդունել էր տրանսգենդեր Կարաբինային:
«Կրթության և գիտության գործող նախարարի առայժմ միակ քայլը, որ նա արել է, որ ամբողջ հասարակությունը խոսեց դրա մասին, այդ տրանսգենդերին ընդունելն էր պատվավոր հանգամանքներում, որովհետև ես՝ որպես կրթության բնագավառի մարդ, որ ցանկանամ հիշել, թե այս մեկ տարում կրթության ոլորտում ինչ է արվել, ոչ մի բան էլ չի արվել: Ի՞նչ գործ ունեն կրթության նախարարն ու Կարաբինան իրա հետ, ի՞նչ են էլի քննարկել, ինձ դա հետաքրքրում է»,- ասաց նա և նշեց, որ հիմա ինքը, եթե ցանկանա մտնել կրթության նախարարի մոտ, հնարավոր է՝ 3 օր հերթ կանգնի, ինչպես առողջապահական նախարարի դեպքում էր:
«Առողջապահության նախարարին դիմել էի, ինձ քաղաքացի էր ահազանգել, որ հոգեբուժարան տանելու ենթակա մարդ կա, բայց ոչ մի հոգեբուժարան չի ընդունում, առողջապահության նախարարը երեք օր հետո նամակով պատասխանեց, որ կներեք, ուշացումով եմ արձագանքում, ես երկրում չեմ եղել: Բայց եթե Կարաբինան զանգի, 3 րոպեից իրենց կաբինետում էր և սա մեր դժբախտությունն է»,- ասաց նա:
Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, որում վերջինս անդրադառնալով երրորդ սեռի ամուսնություններին, նրանց կողմից երեխա որդեգրելու մասին լուրին, լրագրողներին հորդորել էր կոնվենցիայի ընդունման պարագայում նման լուրեր տարածողներից ամեն անգամ հետաքրքրվել, թե քանի երեխա որդեգրվեց նույնասեռականի կողմից: Պատգամավորն ասաց, որ ինքն էլ ճիշտ հակառակն է ասում: «Ես էլ իրեն ասում եմ՝ տարիներ հետո ինքը զանգի ինձ և ասի՝ հալալ ա Ձեզ, որ տենց քննադատում էիք, մենք մեր գլխի գալիքը չգիտեինք»,-ասաց նա:
Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ պետական մակարդակով տուրք են տալիս Եվրոպայի ճնշումներին, որտեղից գումար են ստանում, Պետրոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող նման մեղադրանք հնչեցնել, ինչքան էլ սուր եմ խոսում, բայց չեմ կարող հիմքից կտրված հայտարարություն անել ու ասել, որ կառավարությունը Եվրոպայից գրանտ է ստանում, դրա համար էլ Կարաբինան իրեն զգում է այնպես, ինչպես ձուկը ջրում: Բայց չի բացառվում, որ կան մարդիկ, գուցեև պաշտոնյաներ, ովքեր լռում են, որովհետև իրենք զսպաշապիկ ունեն: Հարցն այն չէ որ փող են ստանում, հարցն այն է, որ այս երկրում նման վտանգավոր կատեգորիաների ակտիվացումը»,-ասաց նա:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին