Թիրախավորվում են այն դատավորները, որոնք իշխանության համար ոչ ցանկալի որոշումներ են կայացնում. Գեւորգ Պետրոսյան (տեսանյութ)
Չեմ ցանկանա, որ հետագայում պարզվի՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող միջոցառումներն իշխանությունների կողմից հաշվեհարդար տեսնելու մտադրությունից են բխում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
«Իրավաբանական ճիշտ գնահատական տալու համար, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ բանեցված միջոցառումները որքանով են բխում ՀՀ օրենսդրությունից, պետք է տեղյակ լինես գործի հանգամանքներին, ես ծանոթ չեմ գործի հանգամանքներին, սակայն պետք է նշեմ, որ Դավիթ Գրիգորյանին անձամբ ճանաչում եմ, շատ պարկեշտ մարդ է, գրագետ իրավաբան, անապական անցյալով պետական ծառայող, բայց գործի հանգամանքներին ծանոթ չլինելով՝ ես չգիտեմ՝ ինչ է եղել, ասում են՝ խախտումներ են եղել, բայց չեմ ուզում, որ հետո պարզվի, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ միջոցառումները իշխանությունների կողմից հաշվեհարդար տեսնելու մտադրությունից են բխում»,–նշեց նա։
Պատգամավորի համար տարօրինակ է, որ թիրախավորվում են այն դատավորները, որոնք «կայացնում են իշխանության քիմքին անհաճո որոշումներ»։
«Սա իմ անձնական կարծիքն է, տա Աստված, որ ես սխալվեմ, բայց չգիտես ինչու՝ միշտ թիրախավորվում են այն դատավորները, որոնք իշխանության համար ոչ ցանկալի որոշումներ են կայացնում»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր եւ մայիսի 18-ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատ արձակել՝ հիմք ընդունելով Արցախի ներկա եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են