Երեւան–Սեւան ճանապարհին՝ կամրջի տակ տեղադրված պայթուցիկը հեռակառավարվել է. Ոստիկանության տեսանյութը
Երեւան–Սեւան ճանապարհին՝ կամրջի տակ տեղադրաված պայթուցիկը հեռակառավարվել է դեպքի վայրի հարեւանությամբ գտնվող, չգործող ռեստորանային համալիրից։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Օգոստոսի 2-ին՝ ժամը 12-ն անց 20-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ճանապարհի 18-րդ կիլոմետրին պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով վնասվել են այդ պահին ճանապարհով երթեւեկած «Ռենջ Ռովեր» եւ «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենաներ։ Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների օպերատիվ խմբերը՝ համապատասխան գործողություններ ու միջոցառումներ իրականացնելու։ Ոստիկանության ծառայողները դեպքի վայրի հարակից տարածքում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ կամրջի տակ տեղադրաված պայթուցիկը հեռակառավարվել է դեպքի վայրի հարեւանությամբ գտնվող, չգործող ռեստորանային համալիրից։ Շինության սենյակներից մեկում կատարված զննությամբ՝ հայտնաբերվել են պայթյունը հեռակառավարելու համար նախատեսված տեխնիկական միջոցներ։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության փորձի հատկանիշներով։ Ոստիկանության, ԱԱԾ եւ քննչական կոմիտեի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնության վերաբերյալ։ Դեպքից մի քանի ժամ անց մայրաքաղաքում հայտնաբերել ու հիմնավոր կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկել երեք տղամարդու, որոնք ձերբակալվել են։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Կատարվում է նախաքննություն։
Ըստ տեղեկությունների՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթեւեկելիս են եղել կամրջի վրայով: Զոհեր եւ վիրավորներ չկան:
Նշենք, այդ հատվածում է գտնվում «Շշի Մելոյին» պատկանող ապակե տարաների գործարանը։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են