Վարկերիցս հազիվ եմ պրծել. հարցազրույց Ռաֆայել Երանոսյանի հետ
«Աշխարհը ցուրտ է ու խաբուսիկ է» համացանցային հիթին հաջորդեց մեկ այլ՝ ոչ պակաս հաջողության հասած հոլովակ՝ երգի կրկնօրինակումը Ռաֆայել Երանոսյանի կողմից:
ArmDaily.am-ը դերասանի հետ զրույցում պարզել է, թե ինչպես են ծնվում կրկնօրինակման գաղափարները:
«Նմանակման փոքրիկ հոլովակները իմ ներկայացումների գովազդների համար են արվում: Մենք պարզապես որոշել ենք տարբերվել և գովազդներն այդ կերպ անել: Ոչ մի նմանակման համար ինձնից երբեք չեն նեղացել, փորձում եմ այնպես անել, որ մարդու անձը չվիրավորեմ»,-ասում է դերասանը:
Մեր օրերում եթերից հնչող հումորին գնահատական տալ Ռաֆայել Երանոսյան չի ուզում, ասում է՝ դեռ փոքր է գնահատականներ տալու համար:
«Ես էլ ժամանակի հետ գնում եմ, ունեմ իմ սխալները, կամ գուցե դեռ նոր պիտի անեմ, դրա համար գնահատել չեմ կարող: Յուրաքանչյուր ժամանակ էլ ինչ որ բանի պակաս, ինչ-որ բանի լճացում կա: Այնպես չէ, որ հիմա միայն հումորային հաղորդումներում է որևէ բան պակաս: Կոֆեի մեջ պեսոկի պակաս կարա լինի, հազար ու մի բանի պակաս կա: Ժամանակի թելադրանքն է: Մի պահ շատ տարածված էին սիթքոմները, հիմա արդեն չկան, քանի որ լճացած են, ուրիշ տիպի հաղորդումներ են: Չեմ կարող ասել ինչն է շատ, ինչը քիչ մեր հումորայաին հաղորդումների մեջ, միջին գնում է: Չնայած ես հեռուստացույց գրեթե չեմ էլ նայում, քանի որ զբաղված եմ շատ: Գիտեմ որ շատ են սերիալները, ու դրանց վերնագրերը որ լսում եմ ուզում եմ պոռթկամ, քանի որ մեկ-մեկ շատ «ուժեղ» վերնագրեր են, ծիծաղելի են ինձ համար»:
Դերասանն ասում է՝ չունի սիրելի կերպար, որին նեղ շրջանակում հաճախ է նմանակում.
«Իմ բոլոր կերպարներն ինձ համար սիրելի են, քանի որ դրանց հետ ես ժամանակ եմ անցկացնում, այդ կերպարների հետ ես ապրում եմ, դրանք դառնում են իմ առօրյան: Հնարավոր է նստած լինեմ մի տեղ, մի այնպիսի լուսավոր, հետաքրքիր կերպար տեսնեմ, որ սկսեմ նմանակել: Դրա համար չկա այնպիսի մի կերպար, որ ամեն անգամ հետս վերցնեմ գնամ հարսանիք: Տեղում, պահի տակ են ծնվում: Ցանկացած մարդու նմանակում էլ կարող եմ անել, ինձ Աստված տվել է այդ շնհորքը: Բայց դրանք պիտի ծնվեն ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում, որպեսզի բում լինի: Իմ տետրերի մեջ այնքան մարդու նմանակում կա գրած, որ հիմա անեմ երևի մի 4-5 դահլիճ ներկայացում միայն նմանակումով ստացվի»:
Հարցին, թե արդյոք ինքն էլ ունի վարկեր, դրա համար գրեթե բոլոր հոլովակներում վարկերի մասին խոսում է, Երանոսյանը պատասխանեց.
«Ես այն երջանիկներից եմ, որ վարկ չունեմ: Վարկերիցս հազիվ եմ պրծել, ու խոսք եմ տվել ինձ որ էլ չեմ վերցնի: Բայց որ տեսնում եմ ազգի 78%-ը վարկի տակ է, փորձում եմ ազգի անունից խոսել: Ու որ ազգի 78%-ը վարկի տակ է, դա ներկայացումերից էլ եմ իմանում: Երբ խնդրում եմ որ ձեռք բարձրացնեն այն մարդիկ, ովքեր վարկ չունեն, 350 հոգանոց դահլիճից 15-20 հոգին է ձեռք բարձրացնում: Ազգի մի մասնիկն էլ ես եմ, պիտի դա բարձրաձայնեմ»:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին