Հիմա բոլորս դարձանք անխելք ու ազգի դավաճա՞ն. փաստաբան
Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Թամարա Յայլոյանն, ով միացել է փաստաբանների՝ ի պաշտպանություն դատավոր Դավիթ Գրիգորյանի նախաձեռնությանը, ասաց, որ այս քայլին դիմել է, քանի որ պայքարում է անկախ դատական համակարգ ունենալու իր իրավունքի համար:
«Դատավոր Դավիթ Գրիգորյանին անձնապես չեմ ճանաչում, երբեք նրա մոտ գործ չեմ ունեցել, մտածում եմ՝ չեմ էլ ունենա, քանի որ իմ գործունեության ոլորտը Գյումրիի տարածքով է սահմանափակվում: Ես Դավիթ Գրիգորյանի պաշտպանությամբ չէ, որ այս պահին զբաղվում եմ, այլ պաշտպանում եմ իմ իրավունքը՝ ունենալու անկախ դատարան»,-ասաց Յայլոյանը:
Անդրադառնալով նախաձեռնությանը միացած փաստաբանների հասցեին հնչած քննադատություններին՝ Յայլոյանն ասաց՝ որևէ մեկն իրենց մեղադրելու իրավունք չունի. «Ես ազատ երկրում եմ ապրում, գոնե իրենք այդպես են ասում, որ դեմոկրատական երկիր է և ամեն մարդն իր կարծիքն ունենալու իրավունքն ունի:
Նախկինում ինչո՞ւ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ չէին հարուցում, ինչո՞ւ քրեական գործը հարուցվեց այն ժամանակ, երբ ինքը, կոնկրետ անունը չեմ ուզում ասել, ոմն մեկին կալանքից ազատ արձակեց: Ինչու՞: Իշխանությունների կողմնակիցների մեկնաբանությունները կարդացեք, գրում են՝ ճիշտ արեց, Քոչարյանին ազատողին պետք է բանտ նստեցնել: Սա խոսում է այն բանի մասին, որ բոլորի մոտ այն տպավորությունն է, որ Քոչարյանի համար է սա արվում, բայց ուղղակի մի մասն ասում է՝ լավ է արել, մյուս մասը՝ վատ է արել: Ես ասում եմ՝ սա անկախ դատարանի դեմ է, այսինքն՝ դատարանին ենթարկեցնելու միտում է: Այս մասին ես բազմիցս եմ ասել»:
Թամարա Յայլոյանն ընդգծեց՝ նախկինում էլ փաստաբանները հանդես են եկել նման նախաձեռնություններով: Նա նաև հիշեցրեց՝ երբ Շիրակի մարզի ոստիկանությունում իրեն սպառնացին, այդ ժամանակ փաստաբանները դարձյալ միավորվեցին, հանդես եկան նման նախաձեռնությամբ, շատերն էլ մեկնեցին Գյումրի:
«Սա խոսում է այն մասին, որ ամեն անգամ, երբ մենք տեսնում ենք, որ անարդարություն է լինում, մենք համախմբվում ենք այդ փաստի դեմ: Դրանից բացի, այս նույն 108 փաստաբանների մեծ մասը ստորագրահավաք կազմակերպեց Վահե Գրիգորյանի համար: Այդ դեպքում՝ այն ժամանակ լավն էինք, ճիշտ էինք, խելացի էինք, հիմա բոլորս դարձանք անխելք, ազգի դավաճա՞ն: Այն, որ մենք այդ ժամանակ էլ կանգնած էինք արդար դատական համակարգ ունենալու կողքին, խոսում է այն մասին, որ մենք անաչառ ենք»,-նշեց Յայլոյանը:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին