Հիվանդությունից հետո Ջիգարխանյանն առաջին անգամ այցելել է թատրոն
Մոսկովյան դրամատիկական թատրոնը, որի ղեկավարն հանդիսանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, նրա հիվանդությունից հետո առաջին անգամ անցկացրել է թատերախմբի հավաքագրում։ Այս մասին օգոստոսի 1-ին թատրոնի մամուլի ծառայութոյւնից հայտնել են ТАСС-ին։
«Արմեն Բորիսովիչը թատերաշրջանի բացման կապակցությամբ շնորհավորել է աշխատակազմին, թատրոնի տնօրեն Ելենա Գիլվանովան ընթերցել է ՌԴ թատերական գործիչների ղեկավար Ալեքսանդր Կալյագինի խոսքը։ Երբ Արմեն Բորիսովիչը մոտեցել է ողջ խումբը դուրս է եկել փողոց նրան դիմավորելու», - պատմել են թատրոնում։
Մամուլի ծառայության տվյալներով Ջիգարխանյանը հանդես չի գա ոչ մի ներկայացման մեջ, սակայն, որպես գեղարվեստական ղեկավար կմասնակցի յուրաքանչյուր բեմադրության գործում։ «Արմեն Բորիսովիչը ներկա է գտնվում յուրաքանչյուր ներկայացման փորձերին, նկատողություններ է անում, ինչ-որ բաներ համաձայնեցնում», - ասել են թատրոնից։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները