Դուք իրո՞ք գործ չունեք անելու
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում սահմռկեցուցիչ հանցագործություն է բացահայտվել:
Պարզվել են Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերեւույթ յուրացում կատարելու դեպքի հանգամանքները. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Ոստիկանները ստանալով տեղեկություն դուխով ոմն քաղաքացուց, որը նաեւ խիստ հպարտ է, որ Լոռու մարզի Շամլուղ համայնքի ղեկավարը, հանդիսանալով իրավասու պաշտոնատար անձ, օժտված լինելով հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակելու եւ ազատելու, համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու, համայնքի բյուջետային գործընթացի կառավարումն օրենքով սահմանված կարգով ապահովելու լիազորությամբ, 2007 թվականի հունվարին Շամլուղի համայնքապետարանում որպես վարորդ աշխատանքի է ընդունել ընկերոջը:
«Վերջինս փաստացի այլ աշխատանքներ կատարելու պատճառով համայնքապետարանում աշխատանքի չի հաճախել»,- հայտնել է հպարտ եւ դուխով քաղաքցին, որի ցուցմունքն էլ հիմք ընդունելով քննչական կոմիտեն անցել է գործի:
Բացի այդ, 2012 թվականի փետրվարի 1-ից համայնքապետարանում համատեղության կարգով որպես ջրագծի հսկիչ աշխատանքի է ընդունել եղբորը, ով նույնպես աշխատանքի չի հաճախել եւ չի կատարել իր գործառութային պարտականությունները:
Սրանո՞վ եք զբաղվում քննչական կոմիտե: Դե իհարկե սրանով, դրա համար էլ երկրում այս վիճակն է: Մնում է պաղպաղակի մանրը չվերադարձրած վաճառողուհիներին կալանավորեք, որոնք, օրինակ, 2009թ. աշխատել են այսինչ գյուղի խանութում եւ մինչեւ 2018թ. մայիսի 9-ը չեն վերադարձրել գյուղացիների մանրը, որոնք պաղպաղակ են գնել, ինչի հետեւանքով պատճառել, օրինակ 574 հազար դրամի վնաս:
Top-News.am

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են