Էջմիածնի նախկին քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել. պատճառված վնասից փոխհատուցվել է շուրջ 26 մլն դրամ
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 26 000 000 ՀՀ դրամ գումար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հարուցված քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ չարաշահումների վերաբերյալ։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
«Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ):
Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարի, «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենի և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 26 000 000 ՀՀ դրամ գումար, որից 23 250 000 ՀՀ դրամը փոխանցվել է ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին, իսկ 2 750 000 ՀՀ դրամը, որը հանդիսանում է Վաղարշապատ քաղաքի տնտեսվարող սուբյեկտների կողմից դեռևս 2013 թվականից չվճարված տուրք, փոխանցվել է համայնքի բյուջե:
Նախաքննությունը շարունակվում է:
Քննություն է տարվում՝ պատճառված վնասի ամբողջական ծավալները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած բոլոր անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են