«Չեմ կարող ասել՝ ինչ էր, բայց ցանկացած մարդ ցանկացած պահի կարող է ինչ-որ մի հոգեվիճակում գտնվել». Դավիթ Անանյան
Բագրատաշենի մաքսատանը վերջերս 2 միջադեպ է եղավ, մեկը ինքնավնասման միջոցով ակցիան էր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1ժ-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Մենք այդտեղ շատ կարճ հաղորդագրություն տարածեցինք, եւ այդ հաղորդագրության իմաստն այն էր, որ մաքսային ծառայողների օրինական պահանջին հետեւել է ինքնավնասման միջոցով պահանջին ընդդիմանալու փորձ։ Մեր մաքսային ծառայողները նրան տարել են Նոյեմբերյանի հիվանդանոց, բուժօգնություն է ստացել, անձը վերադարձել է, ամբողջ ծավալով մաքսային ձեւակերպումներ իրականացրել են, իր բեռը վերցրել եւ գնացել է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ստացվում է, որ դա շոո՞ւ էր, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Չեմ կարող ասել, բայց ցանկացած մարդ, ցանկացած պահի կարող է լինել ինչ-որ մի հոգեվիճակում գտնի: Եթե մենք ասենք որ դա կարող է հենց հոգեվիճակից բխող ինչ-որ ակցիա լինել։ Եկեք այդպես մեկնաբանենք, չասենք որ դա կարող էր շոու լինել, չնայած չի բացառվում, որովհետեւ, ցավոք սրտի, այդ գործընթացի ժամանակ, երբ որ մեր բոլոր ծառայողները զբաղված են եղել կամ օգնություն ցույց տալով, կամ ուշադրությունը շեղվել է, շատ հայրենակիցներ օգտվելով այդ իրավիճակից, իրենց բեռները ուղղակի փախցրել են։ Կարծում եմ, որ մեկը մեկի հետ կապ չունի, այսինքն այդ շոուն չէր կազմակերպվել որպեսզի այլ անձինք համաձայնեցված գործելակերպով կարողանային բեռներ տանել: Բայց նաեւ ուզում եմ ուշադրություն հրավիրենք, որ մեր կողքը կան այնպիսի մարդիկ, որոնք օգտվում են ցանկացած իրավիճակից: Դուք տվեք դրա գնահատականը»:
Ինչ վերաբերում է Բագրատաշենի մաքսատան ղեկավար Վանունու եւ այլ աշխատակիցների կողմից գործարարին ծեծելու վերաբերյալ միջադեպին, Դ.Անանյանը նշեց, որ քննություն է ընթանում, ծառայողները գործել են օրենքի շրջանակներում, կան ականատեսներ, կան տեսաձայանգրություններ, որոնք կուսումնասիրվեն եւ համապատասխան եզրակացությունները կարվեն:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են