ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ, վերջինս արձագանքել է
ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում է ներառել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, գրում է Reuters գործակալությունը՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքին հղումով:
«Ջավադ Զարիֆն իրականացնում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի անխոհեմ քաղաքականությունը և ամբողջ աշխարհում վարչակարգի հիմնական ներկայացուցիչն է: ԱՄՆ-ն հստակ ազդանշան է հղում իրանական վարչակարգին այն մասին, որ վերջերս այդ երկրի դրսևորած պահվածքն անընդունելի է»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է, որ Ջավադ Զարիֆի ակտիվներն ԱՄՆ-ում կսառեցվեն, իսկ Միացյալ Նահանգների քաղաքացիներին և ամերիկյան ընկերություններին կարգելվի նրա ներգրավմամբ բիզնես վարել, միևնույն ժամանակ հայտնի չէ՝ արդյոք արտգործնախարարն ԱՄՆ-ում ակտիվներ ունի: Նախարարն ինքը հերքում է նման վարկածը:
Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնն այլևս Իրանի արտգործնախարարին երկխոսության առումով առաջնային պաշտոնյա չի համարում:
«Նրա հետ շփվում էր նախորդ վարչակազմը՝ միջուկային բանակցությունների ժամանակ: Մենք ավելի քան մեկ տարի առաջ դուրս ենք եկել պայմանագրից: Եթե հետագայում կապ ունենանք Իրանի հետ, գերադասում ենք, որ դա լինի այնպիսի անձանց հետ, որոնք որոշումներ են կայացնում»,- լրագրողներին հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Ջավադ Զարիֆը, մեկնաբանելով պատժամիջոցները, հայտարարել է, որ դրանց պատճառն իր՝ աշխարհում Իրանի հիմնական ներկայացուցիչը լինելու փաստն է: Նա ընդգծել է, որ պատժամիջոցներն իր վրա չեն անդրադառնա:
«Շնորհակալ եմ, որ ինձ այսքան մեծ սպառնալիք եք համարում ձեր օրակարգին»,- թվիթերյան իր էջում գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով պետք է դիտարկվեր Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը:
Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել էին դեռևս անցած տարի, երբ ամերիկյան կողմը լքել էր Իրանի հետ միջուկային պայմանագիրը: Իրավիճակը նոր զարգացումներ էր ստացել մայիսին՝ այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցում Սաուդյան Արաբիայի 4 նավթային լցանավեր հարձակման էին ենթարկվել: Հունիսին լցանավերի վրա հարձակումը կրկնվել էր Օմանի ծոցում: Վաշինգտոնն այս դեպքերի համար Թեհրանին է մեղադրում, որն իր հերթին հերքում է դրանք: Ավելի ուշ Իրանում ամերիկյան անօդաչու սարք էր ոչնչացվել, ինչին ի պատասպխան Թրամփը որոշել էր հարված հասցնել Իրանին, սակայն վերջին պահին մտափոխվել էր:

















































NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...