Արամ Հարությունյանի պաշտպանն ինքնաբացարկ կհայտնի դատավորին
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտպան Արման Բայադյանն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Հարությունյանի և մյուսների գործը վերաբացելու որոշման դեմ բողոքները քննող դատավոր Նելլի Բաղդասարյանին:
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` հուլիսի 31- ին տեղի ունեցավ գործի վերաբացման դեմ բողոքների գործով դատական նիստ, որի ընթացքում Արման Բայադյանը հարց բարձրացրեց այն մասին, թե ինչպես է Արամ Հարությունյանի բողոքի քննությունը մակագրվել դատավոր Նելլի Բաղդասարյանին։
Բանն այն է, որ դատավոր Բաղդասարյանին մակագրված է եղել Արամ Հարությունյանին կաշառք ստանալու հարցում օժանդակելու մեջ մեղադրվող Արաքս Դիլանյանի բողոքը, որը դարձյալ գործի վերաբացման դեմ է, իսկ նույն որոշման դեմ Արամ Հարությունյանի բողոքը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի՝ Մնացական Մարտիրոսյանին, ով այն ուղարկել է Երևանի դատարանի արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Վերջինս էլ բողոքն ուղարկել է Նելլի Բաղդասարյանին՝ Արաքս Դիլանյանի բողոքի հետ համատեղ քննելու համար: Մեղադրյալների պաշտպաններն այժմ պնդում են, որ տարբեր դատարանների վարույթում գտնվող գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննելու օրենքով նախատեսված ընթացակարգ չկա:
Հաջորդ դատական նիստին կքննարկվի ինքնաբացարկի հարցը։ Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը տեւական ժամանակ է դատարանից խնդրում է վերացնել Հարությունյանին եւ մյուս մեղադրյալներին առնչվող քրեական գործը վերաբացելու մասին որոշումը։
Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Նախկին նախարարն իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Արամ Հարությունյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են