Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Ագարակ-Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած դանակահարությունը. մեկ անձ ձերբակալվել է:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. հուլիսի 30-ին՝ ժամը 17:45-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, եզրային պնեւմոթորաքսի ձեւով մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1988 թվականին:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 1988թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:
Նախնական տվյալներով՝ տուժողի եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջեւ անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 39-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 31-ամյա համագյուղացուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է՝ ծնված 1979թ.: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական եւ դատավարական մի շարք գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել է դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, կատարվել հարցաքննություններ: Մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան բաժնին՝ հանցագործության գործիք հանդիսացած դանակի եւ միջադեպին ականատես անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են