Չի կրկնի եղբոր ճակատագիրը. արքայազն Հարրին շոկի է ենթարկել երեխաների մասին հայտարարությամբ
«Vogue» ամսագրի սեպտեմբերյան համարի՝ «Փոփոխությունների ուժը», վաճառքում հայտնվելուց հետո այն հավակնում է դառնալ ամսագրի ամենահայտնի համարը. դրա հրավիրված խմբագիրն է դարձել Մեգան Մարքլը։ Այս համարի ստեղծմանն առնչություն է ունեցել նաեւ արքայազն Հարրին, որը որոշել է օգնել կնոջը։ Սասեքսքի դուսքը բացառիկ հարցազրույց է վարել հայտնի պրիմատոլոգ, մարդաբան Ջեյն Գուդոլի հետ, հայտնում է The Telegraph-ը։
Եղիսաբեթ Երկրորդ թագուհու 34-ամյա թոռը հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ ինք ու իր կինը՝ Մեգան Մարքլը, որոշել են սահամանափակվել միայն երկու երեխա ունենալով։ Այլ կերպ ասած՝ բացի Արչիից՝ զույգը ծրագրում է եւս մեկին լույս աշխարհ բերել եւ ոչ ավելին։
«Առավելագույնը երկու երեխա։ Կարծես թե մարդիկ այս մոլորակի վրա միակ տեսակն են, որը կարծում է, թե ամբողջ աշխարհը միայն իրեն է պատկանում։ Սակայն ես միշտ մտածել եմ այն մասին, որ մենք այստեղ ընդամենը հյուրեր ենք։ Եվ, իհարկե, մենք պետք է հոգ տանենք, որ ինչ-որ լավ բան թողնենք այս մոլորակի վրա հաջորդ սերնդի համար։ Մեզանից յուրաքանչյուրի համար կարեւոր է դա հասկանալ»,- հայտարարել է արքայազն Հարրին։
Նա հավելել է, որ հայրության առնչությամբ տարբերվող հայացքներ ունի եղբորից՝ Ուիլյամից։ Հայտնի չէ՝ կոնկրետ ինչ է նկատի ունեցել Սասեքսի դուքսը, իսկ թագավորական ընտանիքի երկրպագուները սպասում են, որ ամսագիրը հայտնվի խանութներում, որտեղ կարող է լինել այդ հարցի պատասխանը։


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները