ՀՀ-ի միջուկային անվտանգության գնահատականը 4 առավելագույնից 3.82 է
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների խումբը հունիսին Հայաստանում էր: Հունիսի 17-ին կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության թիմը եզրափակեց 7-օրյա ստուգողական առաքելությունը, որի նպատակն էր քննարկել 2015թ. IRRS առաքելության կողմից տրված առաջարկների եւ խորհուրդների իրականացման ընթացքը:
Ստուգողական առաքելությունն անցկացվել է Հայաստանի կառավարության հրավերով եւ հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից:
ԱԷՄԳ-ի առաքելությունը փաստել է, որ Հայաստանն ամրապնդել է իր կարգավորող ենթակառուցվածքը առկա մարտահրավերների պայմաններում:
Երկու օր առաջ ստացվել է ընդհանուր նախնական գնահատականը: ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում փաստեց. այդ գնահատականը 4 առավելագույնից 3.82 է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են