Օրենքը կփոխեն, որ հնարավոր կլինի դատավորներին պատասխանատվության ենթարկել ՄԻԵԴ որոշումների արդյունքում
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արդարադատության նախարարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել «Դատական օրենսգրքում», որով հնարավորություն կընձեռվի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների արդյունքում։ Եվ բնականաբար, այս իրավիճակում այդպիսի լիազորություն է ունենալու Բարձրագույն դատական խորհուրդը։
Նման փոփոխություն անելու կարեւորությունը նաեւ ակնառու դարձավ վերջերս, երբ հուլիսի 25-ին ՄԻԵԴ վճռով Հայաստանը պարտավորվել է եռամսյա ժամկետում 83-ամյա Յուրի Վարդանյանին փոխհատուցել 1 մլն 608 հազար եվրո։ Եվ եզրակացությունում նշված էր, թե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել։ Եվ չնայած դրան, այս հարցի վերաբերյալ քննություն իրականացնելու լիազորություն այժմ առկա չէ, եւ դրա բացը եւս Դատական օրենսգրքինն է։
Բանն այն է, որ նախկին Դատական օրենսգիրքը թույլ էր տալիս եւ նախատեսում էր ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքում դատավորին պատասխանատվության ենթարկել։ Սակայն այժմ գործող Դատական օրենսգիրքը այդ հնարավորությունը չի ընձեռում, եւ ավելին՝ օրենսգրքում ասվում է՝ եթե դատական վարույթից եւ դատական ակտի կայացումից անցել է հինգ տարի ժամկետ, ապա կարգապահական վարույթ չի կարող հարուցվել։ Եվ ինչ-որ մի տեղ հենց այդ հանգամանքն էր պատճառը, որ նախկինում դատավորներն արարքներ են թույլ տվել եւ չեն վախեցել պատասխանատվությունից, քանի որ դրա համար ժամկետ էր նախատեսված»:
Մանրամասնրերը՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 9։00-ի դրությամբ բաց են