Հյուսիսային Կորեայի փառքը հանգիստ չի տալիս հայ քաղաքացիական հասարակությանը
Իմքայլականները և նրան հարող ակտիվիստները վատացել են, որ Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործով դիմել է Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ, ասում են՝ դրսից տղա են բերում։ Ուրեմն, մտմտում են երկրի ինքնիշխանության մակարդակը այնպես բարձրացնեն, որ 29 հազար ՔԿ֊ից դուրս որևէ «տղա» վերաբերմունք չհայտնի Հայաստանի վերաբերյալ, մասնավորապես, այս դեպքում լուծումը Եվրոպայի խորհդրից դուրս գալն է։
Որոշ ազգայնական շրջանկներ «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման դեմ են կռիվ տալիս՝ որպես Հայաստանի ինքնիշխանությանը հարված, այն փլուզում է «մարդի ծեծած վարդի ծեծած» հայ ավանդական իմաստնությունը (ի՞նչ ուժեր են, կարծես Հանրապետականը չի, քանի որ նա է ստորագրել համաձայնագիրը, Բարգավաճից պատգամավորներ կան ու անհատ ազգայնականներ)։ Մեծ առումով, այսպիսի կոնվենցիաներից ազատվելու ելքը նույնն է՝ Եվրոպական կառույցներից դուրս գալը։ Ահա, նրանք «Իմ քայլի» հետ համագործակցության եզրեր են ձեռք բերում, կարող են իրենց ուժերը միավորելով Եվրոպական կառույցներից դուրս գալու գորընթաց սկսել, մի հարվածով երկու նապաստակ կխփեն՝ և իրենց համար անցանկալի միջամտությունները չեն լինի, և սիրո և համերաշխության մթնոլորտ կձևավորվի։
«Սասնա ծռերը» և էլի մի շարք կազմակերպություններ ու ակտիվիստներ պնդում են, որ Հայաստանը գաղութացված է, որ պետք է ապագաղութացնել, հետևաբար պահանջում են ռուսական ռազմաբազներն հանել երկրից։ Հայ հպարտ քաղաքացիների արժանապատվությունը ղայդին տեղը կընկնի, երբ Թուրքիայի սահմանը հայ զինվորները պաշտպանեն։ Ուրեմն, «Սասնա ծռերն» էլ «Իմ քայլի» ու մյուսների հետ կարող են միավորել իրենց ուժերը և հասնել Հայաստանի բացարձակ ինքնիշխանության։
Այսպիսով, պարզվում է, որ այս բոլոր հայ քաղաքական և հասարակական ուժերի տեսլականը Հյուսիսային Կորեան է, աշխարհի ամենաանկախ երկիրը։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս