Բրիտանիայում հազարավոր մարդիկ մտադիր են մեկնել որոնելու Լոհնեսյան հրեշին
Ֆեյսբուքում ծավալված քարոզչությունը, որով կոչ է արվում, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդիկ մասնակցեն Լոհնեսյան հրեշի որոնումներին, անհանգստացրել է Բրիտանիայի Ջրում փրկության ազգային թագավորական ընկերությանը (RNLI)։
Գաղափարը փոխառվել է «Գրոհով վերցնել 51 գոտին» արշավից, որը կոչ է անում հազարավոր մարդկանց միաժամանակ ներխուժել ԱՄՆ ՌՕՈւ այդ կայանը, որը գտնվում է Նեւադա նահանգի հարավում եւ ենթադրվում է, որ ռազմական փորձեր է իրականացնում, իմանալու համար, թե չեն թաքցնում արդյոք ամերիկյան իշխանությունները ճշմարտությունը ՉԹՕ-ների մասին։
Բայց RNLI ծառայությունը Լոհնես լճում նախազգուշացնում է, որ հրեշի որոնումները կարող են վտանգավոր լինել, քանի որ լիճը շատ խորն է, տեղեկացնում է BBC-ն։
Փրկարարները (բոլորը կամավորներ են) ասում են, որ չեն կարողանա կանխել միջադեպերը ջրում, եթե լճում հազարավոր մարդիկ լինեն, քանի որ այնպիսի ռեսուրսներ չունեն, ինչպես ամերիկյան բանակը։
Միջոցառումը նախատեսված է սեպտեմբերի 21-ին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները