Հայտնի են դարձել Էլիզաբեթ 2-րդի սիրած սերիալները
Հայտնի են դարձել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի սիրած սերիալները։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ամեն տարի միապետի անձնական քարտուղարը նախագծերի ցուցակ է ուղարկում BBC ընկերությանը և ի պատասխան ստանում DVD-սկավառակներ: Նշվում է, որ թագուհին նախընտրում է սերիալները դիտել DVD-սկավառակներով:
«Գուցե դա հնաոճ համարեք, բայց նա այդպես է նախընտրում դիտել»,- հայտնել է թագուհու անձնական քարտուղարը:
Պարզվում է՝ թագուհու ամենասիրելի սերիալը «Զուտ անգլիական սպանությունն» (The Bill) է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միապետը թեև դժկամությամբ է դիտում այն սերիաները, որտեղ ոստիկանները վիրավորվում են, սակայն մեծ հիասթափություն է ապրել, երբ 2010 թվականին սերիալն ավարտվել է:
Նշվում է, որ թագուհու սիրելի սերիալների թվում են նաև «Դոկտոր Ով», «Պահպանելով պարկեշտությունը» և «Նոր հնարքներ» սերիալները:



















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները