Տեսե՞լ եք՝ Հրայր Թովմասյանի դեմ ինչ արշավ են սկսել, տեսե՞լ եք՝ ոնց են փորձում ճնշել իրենց հակառակորդներին
Թե չեմ սխալվում, երկու օր շարունակ համացանցում լուր է տարածվում այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով Տավուշի մարզ է գնացել՝ ընկերոջ ծնունդին։ Վարչապետի մամուլի խոսնակը նախանձելի համբերությամբ սպասեց մինչև այդ լուրն աշխարհով մեկ լինի, հետո «Հայկական ժամանակի» հետ զրույցում հերքեց։ Թե բա Փաշինյանը նման բան չի արել։ «Ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը՝ երկու օր առաջ՝ հուլիսի 21-ին, Լոռու մարզ կատարած այցի ժամանակ»,-վերջում իմիջիայլոց ասել է Վ. Կարապետյանը։
Հասկանում եք չէ՞՝ ինչ է տեղի ունենում։ Վարչապետի խոսնակը վարչապետի ընտանիքին պատկանող թերթում վարչապետի ոճով գործ է տալիս վարչապետի քաղաքական մրցակիցներից մեկի դեմ։ Փոքրիկ ստուկաչը, իհարկե, չի հասկանում, որ ինչ իր վարչապետը, ինչ ուղղաթիռով Լոռի գնացող նախագահը եթե մի ուղղաթիռում չեն, ապա հաստատ մի նավի մեջ են։ Ու, մեր մեջ ասած, իրար արժեն։ Բայց դա չի կարևորը։
Օրվա լուրերն եմ կարդում ու արդեն էլ չգիտեմ ոնց արձագանքեմ տեսածս նորություններին։ Ո՛չ զարմանալու է, ո՛չ հարմարվելու։ Անկեղծ՝ հավատս չի գալիս, որ իրեն հարգող մեկը, այն էլ իշխանության կրող, կարող է այդչափ փոքրոգի լինել։ Տեսե՞լ եք՝ Հրայր Թովմասյանի դեմ ինչ արշավ են սկսել։ Տեսե՞լ եք՝ ոնց են փորձում ճնշել իրենց հակառակորդներին։ Կարճ ասեմ՝ դա վաղուց արդեն քաղաքականություն չի։ Ոչ էլ իրավական գործընթաց կամ տեղեկատվական պայքար։ Մարդկային որևէ բան չկա դրա մեջ։ Դա փոքր մարդու քեն է։ Ամոթը կորցրած, ինքնասիրություն չունեցող փոքր էակի քեն։ Ուրիշ բան չկա «Նիկոլ Փաշինյան» վերտառությամբ տրագիկոմեդիայի մեջ։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին