«Այժմ ներքին թշնամու կերպարը կարում են ՍԴ-ի վրա». Էդուարդ Շարմազանով
Քայլիստները մեզ սեւ հռչակեցին,հետո դավադիր ուժեր փնտրեցին Արցախում, իսկ այժմ ներքին թշմամու կերպարը կարում են ՍԴ-ի վրա։ Մեր պետությունը չունի ռեսուրս իրեն նման շռայլություն թույլ տալու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երբ իշխանությունն ամեն ինչ անում է պետությունն ու պետականությունը կուլ տալու համար։
Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր,երբ հեղաշրջում-իշխանազավթումներից հետո նոր ձեւավորված իշխանությունները սկսում են քաղաքական տեռոր։
Այդպիսինն էր յակոբինյան տեռորը Ֆրանսիայում եւ կարմիր տեռորը Ռուսաստանում։
Հատկանշական է,որ երկու դեպքերում էլ թիրախը քաղաքական հակառակորդներն էին,որոնց փաթեթավորում էին մի դեպքում հակահեղափոխական ռոյալիստների,իսկ մյուս դեպքում՝ հակահեղափոխական սպիտակների փաթեթների մեջ։
Երկու դեպքում էլ նոր իշխանությունների թիրախը ո'չ թե արտաքին,այլ ներքին թշնամու կերպարի ստեղծումն է։
Գրեթե նույն բանն է տեղի ունենում Հայաստանում՝ Նիկոլի իշխանազավթումից հետո։
Քայլիստները մեզ սեւ հռչակեցին,հետո դավադիր ուժեր փնտրեցին Արցախում,իսկ այժմ ներքին թշմամու կերպարը կարում են ՍԴ-ի վրա։ Մեր պետությունը չունի ռեսուրս իրեն նման շռայլություն թույլ տալու համար։ Այն, ինչ նախաձեռնել է Նիկոլը, կարելի է բնորոշել մեկ բառով՝ պետականաքանդում։
Սրա դեմը պետք է առնել՝ օգտագործելով բոլոր հնարավոր օրինական միջոցները։
Հետո ազգովի գլխներիս կտանք,բայց արդեն ուշ կլինի»։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով