ԱՄՆ-ում գեղեցկության թագուհին Twitter-ում գրառման պատճառով զրկվել է տիտղոսից
ԱՄՆ-ում «Միսս Միչիգան» գեղեցկության մրցույթի հաղթող, «Միսս Աշխարհ ԱՄՆ» մրցույթի մասնակից Քեթի Չժուն Twitter-ում կատարած գրառումների պատճառով զրկվել է տիտղոսից, նրա մասնակցությունը «Միսս Աշխարհ» մրցույթին չեղարկվել է:
Ինչպես գրում է Washington Times-ը, մրցույթի ղեկավարությունը պաշտոնական նամակով աղջկա գրառումը «վիրավորական, անզգամ և անտեղի» է անվանել՝ առանց հստակեցնելու, թե որ գրառման մասին է խոսքը:
Ինքը՝ Քեթին, ենթադրում է, որ խոսքը կարող է երկու գրառումների մասին լինել. դրանցից մեկը նվիրված է եղել Միչիգանի համալսարանում հիջաբ կրելուն:
«Ուզում եք ասել, որ հիջաբն այժմ պարզապես նորաձև պարագա է և կրոնի հետ կապ չունի՞: Թե՞ ցանկանում եք կանանց սովորեցնել իսլամի հալածանքներին»,- գրել է գեղեցկության թագուհին:
Երկրորդ գրառման մեջ, որը կարող է Քեթիին տիտղոսից զրկելու պատճառ դարձած լինել, ասվում է. «Արդյո՞ք ձեզ հայտնի է, որ սևամորթների մեծ մասը զոհվում է այլ սևամորթների պատճառով: Նախ լուծեք ձեր խնդիրները, հետո մեղադրեք ուրիշներին»:
Ավելի ուշ երկու գրառումներն էլ ջնջվել են աղջկա էջից:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները