Շերոն Սթոունը գլխուղեղի կաթվածից հետո իրեն համեմատել է արքայադուստր Դիանայի հետ
Հոլիվուդյան 61-ամյա դերասանուհի Շերոն Սթոունը գլխուղեղի կաթվածից հետո յոթ երկար ու ձիգ տարիներ է անցկացրել վերականգնվելու համար։ Այդ ընթացքում Հոլիվուդի պահանջված դերասանուհին վերածվել է լքված կնոջ։ Հիվանդության պատճառով աստղը ֆիլմերում նկարահանվելու համաև այլևս առաջարկներ չի ստանում, իսկ դատարանը նրան զրկել է որդու խնամակալությունից: Վերջերս դերասանուհին հարցազրույց է տվել Variety ամսագրին:
«Ինձանից երես թեքեցին իմ ամենամտերիմ մարդիկ»,- խոստովանել է Շերոն Սթոունը:
Այժմ դերասանուհին միջոցառումներ է կազմակերպում՝ կանանց գլխուղեղի կաթվածի թեմայով կրթելու համար:
Սթոունը տարիներ առաջ համառում էր օգնության դիմել, նա չորս օր անընդմեջ հանդուրժել էր գլխացավերը, մինչև որ նրան շտապօգության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ հայտնել էին, որ նրա ապրելու հավանականությունը մեկ տոկոս է:
«Ես կորցրել եմ ամեն ինչ: Ժամանակին ամենակրքոտ դերասանուհին էի: Սա կարծես նման լինի արքայադուստր Դիանայի պատմությանը: Ես հայտնի էի, ինչպես և նա, իսկ հետո նա մահացավ, իսկ ես գլխուղեղի կաթված տարա, ինչից հետո մենք մոռացվեցինք»,- Variety-ին տված հարցազրույցում հայտնել է դերասանուհին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները