Բեն Աֆլեքը սիրավեպ է սկսել իր 28-ամյա խոհարարի հետ
Հոլիվուդյան դերասան, կինոռեժիսոր Բեն Աֆլեքը սիրավեպ է սկսել իր խոհարարի հետ, որը դերասանից փոքր է մոտ 20 տարով, գրում է woman.ru-ն:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ 46-ամյա հայտնի դերասանը նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների հետ ամուսնալուծությունից հետո, կրկին սկսել էր ալկոհոլը չարաշահել: Դրա պատճառով նա բաժանվել է նախկին սիրելիից՝ պրոդյուսեր Լինդսի Շուկուսից, այնուհետև զրկվել «Բեթմեն»-ի հետագա դերից և ռեժիսորի «աթոռից»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բեթմեն»-ի պրոդյուսերները կհրաժարվեն Աֆլեքի հետ համագործակցությունից՝ ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով, որը կարող է ֆիլմի արտադրության ձախողման սպառնալիք հանդիսանալ:
Սակայն մի քանի ամիս վերականգնողական հաստատությունում բուժում ստանալուց հետո, Աֆլեքը վերադարձել է իր բնականոն կյանքին:
Աղբյուրը հաղորդում է, որ նա նույնիսկ նոր սիրավեպ է սկսել 28-ամյա Գաբրիել Կոնիլյոյի՝ իր անձնական խոհարարի հետ:
Աղբյուրի տվյալներով՝ Աֆլեքը և Գաբրիելը դերասանի տանն ապրում են որպես ամուսնական զույգ, հաճախ զբոսնում են միասին և գնումների գնում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը