«Միսս Մոսկվա 2015»-ի հաղթող Օքսանա Վոևոդինան արձագանքել է Մալայզիայի նախկին արքայից բաժանվելու մասին լուրերին
«Միսս Մոսկվա 2015» մրցույթի հաղթող ճանաչված Օքսանա Վոևոդինան արձագանքել է Մալայզիայի նախկին թագավոր Մուհամմադ V-ից բաժանվելու մասին լուրերին՝ տեսանյութ հրապարակելով իր ինստագրամյան էջում: Ինչպես նկատում է РИА Новости-ն, հրապարակված տեսանյութում նախկին մոդելը սեր է խոստովանում ամուսնուն:
«Ֆարիսը միշտ հոգ է տանում իմ և մեր ընտանիքի մասին, իսկ ես հոգ եմ տանում նրա մասին: Եվ, իհարկե, ես ցանկանում եմ լինել միակը նրա կյանքում և նրա հետ մնալ մինչև կյանքիս վերջին օրերը», - ասել է Վոևոդինան:
Նույն տեսանյութում մալայզիացի նախկին արքան խոստովանում է, որ երջանիկ միության հիմնական գործոններն է համարում «կիրքն ու փոխըմբռնումը»:
«Ընտանիքում կարևորը երեխաներն են, քանի որ նրանք են մեր ժառանգությունը», - հավելել է Մուհամմադ V-ը:
Հիշեցնենք, որ զույգի բաժանման մասին ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել նախօրեին, որոնք ավելի ուշ հերքել էր ռուս մոդելի փաստաբան Եվգենի Տարլոն:
Մուհամմադ 5-րդն Օքսանա Վոևոդինայի հետ ամուսնացել էր անցյալ տարի: Մայիսի 21-ին զույգը որդի է ունեցել:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները