Հոլիվուդյան աստղերի մարզիչը կիսվել է գաղտնիքներով
Ֆիթնես մարզիչ Գունար Պետերսոնի մոտ հերթեր են, հայտնում է Daily Mail-ը:
Նրա մոտ հաճախում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Քլոե Քարդաշյանը, Ջենիֆեր Լոպեսը, Քենդալ Ջեները և այլք:
Պետերսոնն արդեն 30 տարի է՝ զբաղվում է անհատական մարզումներով, նա պարբերականին պատմել է, որ ժամանակին ինքը եղել է գեր և սկսել է նիհարել.
«Ոչ մի կախարդանք չկա, միայն լավը դառնալու ամենօրյա քրտնաջան աշխատանք»:

Մարզչի խոսքերով՝ եթե ցանկանում եք ունենալ հետույք, ինչպիսին՝ Քիմ Քարդաշյանինն է, ապա պետք է ճիշտ սնվել և համապատասխան վարժություններ կատարել: Նրա հաճախորդուհիներից է Քլոե Քարդաշյանը, որը վերջին շրջանում մեծ հաջողությունների է հասել:

Մարզիչն ասել է, որ Քենդալի նման ոտքեր ունենալու համար, հարկավոր է կատարել կոնքի ներքին հատվածի համար նախատեսված վարժություններ:

Վերջում էլ մարզիչն ասել է, որ Ջենիֆեր Լոպեսի փորի նման հարթ փոր ունենալու համար պետք է չմոռանալ փորի կողքի մկանների մասին և կատարել կողային թեքումներ:
Պետերսոնը շեշտում է, որ օրգանիզմը օրական պետք է ստանա սպիտակուցի համապատասխան չափաբաժին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները