Երկարափեշ զգեստ, հմայիչ կերպար․ Սիրուշոն հիացրել է երկրպագուներին
Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։ Սիրուշոն այժմ գտնվում է Կանադայում, իսկ ավելի վաղ մեկնել էր Բեյրութ, որտեղ մասնակցել է Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը, որը ուղիղ եթեր է հեռարձակվել Միջին Արևելքի 10 հեղինակավոր հեռուստաալիքներով: Միջոցառումը տեղի է ունեցել Բեյրութի կենտրոնական հրապարակներից մեկում՝ հիշարժան Martyrs’ square-ում:
Կադրում Սիրուշոն վառ շպարով է, գեղեցիկ հարդարված վարսերով, կրում է կարմիր, երկարափեշ, ուսերը բաց, շքեղ զգեստ։ Կերպարն անբողջացրել են երգչուհու ապրանքանիշի գեղեցիկ զարդերն ու գոտին։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով կատարել է հետւեյալ մեկնաբանությունը․ «Biaf, մեծ պատիվ էր, շնորհակալություն հրավերի համար։ Հիանալի երեկո էր»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները