Նոր ֆլեշմո՞բ. Կորոլյովայի հետքերով մերկացել է նաեւ Լենա Լենինան
Կարծես թե Սվետլանբա Լոբոդայի հրապարակած մերկ լուսանկարի հետ կապված սկանդալը կարող է նոր ֆլեշմոբ դառնալ ռուս աստղերի շրջանում։ Եվայի կոստյումով լուսանկար էր հրապարակել Նատաշա Կորոլյովան, եւ նրա քայլը ոգեշնչել է Լենա Լենինային։
Շիկահերը լուսանկարվել է՝ ավազին պառկած։ Նա մուգ ակնոց է կրում եւ նույնիսկ չի թաքցրել կուրծքը։ Մեկնաբանություններում Լենինան հայտարարել է, որ ընդունում է էստաֆետը Նատաշա Կորոլովայից, որը եւս առանց հագուստի լուսանկար է տեղադրել։
«Ընդունում եմ մերկ եւ չխմբագրված լուսանկարներ հրապարակելու էստաֆետը Նատաշա Կորոլյովակից»,- գրել է Լենինան։ Օրերս «Սուպերաստղը» մերկ շիկահերի լուսանկար էր տեղադրել, որը կանգնած է յոգայի ամենահայտնի դիրքով։ Լուսանկարն արված էր մեջքի հատվածից, եւ շատ երկրպագուներ կարծել էին, թե լուսանկարում հենց Լոբոդան է պատկերված։ Սակայան Լոբոդան այդ լուսանկարևը վերցրել է ամերիկացի բլոգերից, որի հայտնի է Nude Yoga Girl անունով։ Բլոգերը վիրավորվել էր, որ արտիստը չի նշել իր անունը։
Արդյունքում լուսանկարը ոգեշնչել է Նատաշա Կորոլյովային։ Երգչուհին կրկնել է ամերիկուհու դիրքը եւ լուսանկարվել մերկ վիճակում։ Նրա հետքերով մերկացել է նաեւ Լենա Լենիանին։ Նրան դուր է գալիս զարմացնել հանրությանը։ Նա հաճախ է էպատաժային հագուստ եւ ոչ պակաս տարօրինակ սանրվածքներ ընտրում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները